Ամեն խորքային փոփոխություն սկսվում է իր ակունքից

Մեր նոր բրենդային ինքնությունն էլ սկսվում է երկու ակունքների հանդիպումից՝ հազարամյակների խորքից եկող հայկական մշակութային հիշողությունից և մեր ժամանակներում ծնված կրթական նորարարությունից։ Այդ պատմության առաջին ակունքը մեզ տարավ դեպի Սիսիանի շրջանից հայտնի բրոնզի դարյան կավե սափորը։ Նրա կարմիր մակերեսին պահպանված ալիքաձև և խաչվող գծերը մեզ համար դարձան ոչ թե պարզապես հնագույն զարդանախշ, այլ շարժման, հոսքի, [...]

Ուսուցիչը գիտի՝ իրեն ինչ է պետք 21-րդ դարում․ «Աշխարհացույցի» Լոռու փորձը

Վանաձորի հանդիպման ընթացքում հնչած առաջարկներից մեկը հատկապես մտածելու տեղիք էր տալիս․ ուսուցիչներն առաջարկում էին «Աշխարհացույցի» վերապատրաստումները դարձնել պարտադիր։ Կրթական փոփոխությունների մասին քննարկումներում սովորաբար խոսվում է այն մասին, թե ուսուցիչն ինչ պիտի սովորի։ Այս անգամ անհրաժեշտության մասին խոսում էին հենց նրանք, ովքեր արդեն անցել էին այդ ճանապարհը և ցանկանում էին, որ նույն հնարավորությունն ունենան նաև իրենց […]

Թալին տանող ճանապարհին՝ ուսուցիչների հետ սկսված փոփոխության հետքերով

Արագածոտնում «Աշխարհացույցի» վերապատրաստումներին մասնակցել է 459 ուսուցիչ՝ 28 խմբում։ Հաշվետու հանդիպմանը թվերի կողքին հայտնվեցին նրանց պատմությունները՝ սովորելու, միմյանց օգնելու և դպրոցում նոր բան փորձելու մասին։ Վերապատրաստվող խմբերից մեկում ամուսիններ էին։ Ամուսինը խնդրում էր գործիքների կիրառությունը նախ իրեն բացատրել, որպեսզի տանը կարողանա օգնել նաև կնոջը։ Մեկ այլ խմբում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչուհի էր փորձում սովորել։ […]

«Գիտելիքից դեպի գործողություն»․ կրթության դերը COP17-ի քննարկման կենտրոնում

Հոկտեմբերի 20-ին Երևանի COP17-ի Կանաչ գոտում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ներկայացրեց մի կրթական մոտեցում, որի հիմքում պարզ, բայց կարևոր միտք է․ բնության մասին գիտելիքը կարող է պահպանության հիմք դառնալ, երբ սովորողը կապում է այն իր շրջակա միջավայրի հետ, ինքնուրույն ուսումնասիրում խնդիրները և իր բացահայտումները կիսում համայնքի ու մասնագետների հետ։ Աշակերտները COP17-ի բեմում խոսում էին ոչ […]

Գիտելիքից դեպի գործողություն. Վիզուալ Հայաստանը՝ COP17-ում

Վաղվա մասնագետը, քաղաքացին և որոշում կայացնողն այսօր դպրոցական է։ Ի՞նչ ենք անում այսօր, որ վաղը նա հոգատարությամբ վերաբերվի բնությանն ու պատասխանատու որոշումներ կայացնի։ Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 20-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (CBD COP17) կներկայացնի, թե ինչպես է կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգը կապվում դպրոցական առօրյայի հետ՝ դառնալով [...]

Երբ ուսուցիչը դառնում է հետազոտող․ դասարանում ծնված հարցերը՝ համալսարանական քննարկման առանցքում

«Աշխարհացույցի» «Հետազոտող ուսուցիչ» ուղղության ավարտական աշխատաժողովը միավորեց դպրոցը, ԲՈՒՀ-ը և ուսուցչական հետազոտությունը Սեպտեմբերի 30-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «Աշխարհացույցը»՝ ուսուցչական համայնքի հետազոտությունների առանցքում» աշխատաժողովը՝ ամփոփելով «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումների «Հետազոտող ուսուցիչ» ուղղության աշխատանքները։ Աշխատաժողովը մեկնարկեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի և «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ [...]

Աշխարհացույցը 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայող ու արձագանքող ծրագիր է, ուզում եմ, որ այն ունենա պետական աջակցություն և պարտադիր լինի դպրոցներում․ զրույց Աշխարհացույցի մենթոր-ուսուցիչ Քրիստինե Ավետիսյանի հետ

«Մենթորության ծրագիրն ուսուցչին հզորացնող ծրագիր է, վերապատրաստման նոր մշակույթ մեր հանրապետությունում»։ ««Աշխարհացույցի» մենթորության կրթաթոշակ» ծրագրի շրջանավարտ Քրիստինե Ավետիսյանն ամռանն է վերադարձել Միացյալ Նահանգներից։ Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ուսուցիչների հետ նա մասնակցում էր կրթական 5-շաբաթյա վերապատրաստման ծրագրի։ Հենց այնտեղ էլ հասկացավ, որ Հայաստանը մանկավարժական մեթոդների տիրապետման մակարդակով հետ չի մնում առաջադեմ աշխարհից։ Միացյալ Նահանգներում նրան տալիս […]

📢 Մեկնարկում է «Աշխարհացույցի» ուսուցիչների եռամսյա վերապատրաստումների 8-րդ շրջափուլը

Նոր շրջափուլ, նոր առարկաներ, նոր հնարավորություններ Հարգելի՛ ուսուցիչներ, Շա՞տ էիք սպասում այս հայտարարությանը։ Դե ինչ, եկել ենք։ Հոկտեմբերի 23-ից «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա հեռավար անվճար վերապատրաստումների արդեն 8-րդ շրջափուլը։ Եվ այս անգամ մեկնարկում ենք զարգացման նոր փուլով։ «Աշխարհացույցը» շարունակում է ընդլայնել իր առարկայական սահմանները։ Պատմությանը, […]

Պատմությունից դեպի կյանքի գիտություն․ կենսաբանությունն արդեն «Աշխարհացույցում» է

2021 թվականին «Աշխարհացույցն» իր ճանապարհը սկսեց Հայոց պատմությունից։ Մեր նպատակն էր ստեղծել նորարարական միջավայր, որտեղ կրթական բովանդակությունը «կկենդանանար» ժամանակի ու տարածության մեջ՝ դառնալով տեսանելի, ներգրավող և հետազոտելի։ Այդ գաղափարից աստիճանաբար ձևավորվեց կրթական էկոհամակարգ։ Պատմության շուրջ զարգացան նոր առարկայական ուղեծիրներ, հարթակը հարստացավ միջառարկայական բովանդակությամբ ու գործիքներով, իսկ մեր տեսլականը դարձավ ավելի համարձակ՝ «Աշխարհացույցում» քայլ առ քայլ […]

Աշխարհացույցը՝ որպես կրթական գործիք, հավասարը չունի Հայաստանում․ զրույց Նեղոցի հիմնական դպրոցի տնօրենի հետ

Լոռու մարզում՝ Հայաստան-Վրաստան սահմանին մոտ, կա մի փոքրիկ համայնք, համայնքում՝ փոքրիկ դպրոց, որն ունի մեծ երազանքներ։ Նեղոցի հիմնական դպրոցում կրթական նորարարությունները ոգևորությամբ են ընդունում ու մասնակցում բոլոր հնարավոր մրցույթներին ու ծրագրերին։ Դրանցից դպրոցի տնօրենն առանձնացնում է մեկը, որի մասին առանձնակի հպարտությամբ է խոսում՝ «Սմարթ-էկրաններ՝ «Աշխարհացույց»-ի դպրոցներին»։ «Սկզբում չէինք էլ պատկերացնում, պատկերավոր ասած, ինչի մեջ ենք […]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.