Կրթական նորարարության արժեքը որոշվում է ոչ միայն այն հետաքրքրությամբ, որն այն առաջացնում է, այլև մասնագիտական որակով, կիրառելիությամբ և կրթական համակարգի պահանջներին համապատասխանությամբ:
«Աշխարհացույց» կրթական հարթակը, ուսումնամեթոդական ռեսուրսներն ու ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը փուլ առ փուլ անցել են պետական և մասնագիտական գնահատման գործընթացներ՝ ստանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և (կամ) ԿԶՆԱԿ հիմնադրամի պաշտոնական ճանաչումն ու երաշխավորումը։
Այս ձեռքբերումները մեզ համար պարզապես կարգավիճակներ չեն։ Դրանք հաստատում են, որ մեր ստեղծած լուծումները կարող են վստահորեն կիրառվել Հայաստանի հանրակրթական համակարգում՝ ծառայելով ուսուցչին, դպրոցին և սովորողին։