Նորարարական կրթական ռեսուրսներ

Դասարան
1- 1
Առարկա
0
Դաս
0
Հոդված
0

«Աշխարհացույցը»՝ թվային շտեմարան

«Աշխարհացույցի» կրթական բովանդակությունը, որը ներկայացված է «Բրեյնոգրաֆ» հարթակում, ՀՀ հանրակրթական ծրագրի բոլոր պահանջները գերազանցող առաջին և միակ թվային շտեմարանն է։ «Աշխարհացույցի» բովանդակության յուրաքանչյուր կրթական հոդված, քարտեզ, մեդիանյութ ստեղծվում է գիտաշխատողների, հետազոտողների, մեթոդաբանների, խմբագիրների, սրբագիրների, իսկ որոշ դեպքերում՝ կրթամշակութային ինստիտուտների (թանգարաններ, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ և այլն) ներգրավմամբ։

Այս գործընթացը թույլ է տալիս ապահովել բարձրորակ, հեղինակային, գիտափաստարկ, դինամիկ հայերեն նյութեր՝ հատուկ մշակված այսօրվա սովորողին հետաքրքրելու ու ներգրավելու համար։ 

Բովանդակության մշակման մեր համակողմանի մոտեցումը ներառում է՝

  • հեղինակային կրթական նյութերի (էնցիկլոպեդիկ հոդվածներ) ստեղծում
  • թվային արդի քարտեզագրություն
  • մեդիանյութերի հավաքագրում (նկարներ, տեսա և աուդիո նյութեր)
  • գիտելիքի ստուգման և ամրապնդման գործիքների մշակում (քուիզներ, խաչբառեր)
  • տեխնոլոգիահեն գործիքների մշակում` անհատականացված ուսուցման համար

Հայոց պատմությունից մինչև կենսաբանություն

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկ

Նոր ու եզակի ուսումնամեթոդական ռեսուրս կրթական համայնքի համար

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը ստեղծվեց 2022-2024 թթ․ 1000-ից ավելի ուսուցիչների հետ մեր աշխատանքի արդյունքում։

Ձեռնարկում հայ ուսուցչի համար հավաքվել, մշակվել ու տեղայնացվել է հանրակրթության ոլորտում աշխարհում այսօր գոյություն ունեցող առաջատար գիտելիքը՝ դասավանդման մեթոդաբանություններ, ռազմավարություններ ու հնարներ, որոնք «Աշխարհացույց» հարթակի միջոցով լիարժեք կիրառելի են դարձել։

Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, ինչպես նաև իրենց մասնագիտական դրական գրավոր կարծիքներն են տվել՝

  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը,
  • Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը,
  • ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը,
  • ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

 

Կարծիքներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.