Աշխարհացույց

Վերափոխման պատմություն․․․

Յուրաքանչյուր խորքային վերափոխում ունի իր ակունքը։ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի համար այդ ակունքը «Բրեյնոգրաֆ» նորարարական կրթական տեխնոլոգիան էր, որը ստեղծվել էր վերաիմաստավորելու Հայաստանի հանրակրթական դպրոցներում գիտելիք փոխանցելու ձևերն ու բովանդակությունը։

Սա նորարարություն էր, որը սկիզբ առավ Հայոց պատմությունը վիզուալիզացնելու նպատակից, այնուհետև «կենդանություն տվեց» դպրոցներում դասավանդվող այլ առարկաների՝ դրանք դարձնելով պատկերավոր, ինտերակտիվ ու փոխկապակցված։ «Բրեյնոգրաֆը» ներդրվեց դպրոցներում 2021 թ․ աշնանը և դարձավ հայկական դպրոցի համար ստեղծված ու ընդունված ամենաշոշափելի նորարարությունը։

Ինչպես գետի հունն է սկիզբ առնում ակունքից և կերտում իր ուղին՝ հարմարվելով բնական պայմաններին ու վերափոխելով դրանք, այնպես էլ «Բրեյնոգրաֆ» կրթական տեխնոլոգիան դարձավ «Աշխարհացույց» կրթական էկոհամակարգի ակունքը։

«Աշխարհացույցն» այսօր ներառում է ակադեմիական բովանդակության ստեղծման, ուսուցիչների հզորացման, դպրոցների տեխնիկական վերազինման փոխլրացնող ծրագրեր, որոնց շուրջ ձևավորվել է ուսուցչական ու աշակերտական հզոր համայնք։

Աշխարհացույց․ դարերով անցած պատմություն …

7-րդ դարում՝ շատ ավելի վաղ, քան հնարավոր էր արբանյակների միջոցով ճշգրիտ քարտեզագրել երկրագունդը, ծնունդ առավ ժամանակին մարդկությանը հայտնի, այդ թվում՝ Հայաստանը ներառող աշխարհի առաջին գիտական պատկերումը՝ «Աշխարհացույցը»։ Այն միջնադարյան աշխարհագրական հանճարեղ աշխատություն է, որն ավանդաբար ասոցացվում է հայ բազմագետ, գիտնական ու փիլիսոփա Անանիա Շիրակացու անվան հետ։ Դրանում քարտեզագրված են մայրցամաքները, կան չափումներ, նկարագրություններ, որոնք պատկերագրում են տեղանքները։

Մագաղաթին թանաքով գրված «Աշխարհացույցը» մեր սերունդներին ծառայել է ոչ միայն որպես աշխարհագրական և քարտեզագրական արձանագրություն, այլև մեր նախնիների՝ աշխարհը բացահայտելու մղման փայլուն վկայություն։

Այսօր՝ ավելի քան մեկ հազարամյակ անց, մենք այդ նույն ջահը տեղափոխում ենք թվային աշխարհ։ Բայց մեր «Աշխարհացույցը» «կենդանի» քարտեզ է, որը մեկտեղում է ժամանակը, տարածությունն ու բովանդակությունը՝ առաջարկելով երգրավող եզակի միջավայր։ Այն աշակերտին և ուսուցչին հնարավորություն է տալիս ուսումնասիրել գիտելիքի ողջ շղթան։

Ինչպես պատմական «Աշխարհացույցը» մի ժամանակ Հայաստանը կապեց արտաքին աշխարհին, այնպես էլ մերօրյա «Աշխարհացույցը» կոչված է հայ երեխաների համար դռներ բացելու դեպի արդիական ու հարուստ գիտելիքի աշխարհ։

Մեր տեսլականն է մի օր կրթական հարթակում ունենալ դպրոցական բոլոր առարկաները՝ հնարավորություն տալով յուրաքաչյուր սովորողի հասնել բարձր արդյունավետության առարկաների յուրացման հարցում։

Աշխարհացույցի հենասյուները

Նորարարական կրթական ռեսուրսներ

Դպրոցական ծրագրի կարիքները բավարարող կրթական հոդվածներ, քարտեզներ, մեդիանյութ, մենթորական ուղեցույցներ, որոնք ստեղծում են լավագույն մասնագետները՝ ապահովելով հանրակրթական առարկաների դասավանդման վերափոխում։

Ուսուցիչների հզորացման ծրագրեր

Հավաստագրված մասնագիտական վերապատրաստումների ծրագրեր, մենթորական կրթաթոշակ և իրական փորձառություն, որոնք ուսուցիչներին զինում են արդի դասավանդման հմտություններով, ուսումնաօժանդակ գործիքներով և առաջնորդական կարողություններով։

Դպրոցների տեխնիկական վերազինում

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» նախագծային ուսուցման մրցույթ-ծրագիր, որը դպրոցների ուսուցչաաշակերտական թիմներին հնարավորություն է տալիս վերապատրաստվել և նախագծային աշխատանք կատարելու միջոցով դպրոցի համար վաստակել ժամանակի լավագույն կրթական տեխնիկա։

Եվ ամենակարևորը․․․

«Աշխարհացույցը» թռիչք է կատարում դեպի բոլորին հավասար կրթական հնարավորություններ՝ Հայաստանի մարզերի ամենահեռավոր գյուղերի ամենափոքր դպրոցների ուսուցիչներին զինելով իմաստալից դաս մատուցելու համար նորարարական տեխնոլոգիայով, որակյալ բովանդակությամբ, անվճար առկա և հեռավար վերապատրաստումներով ու սմարթ-էկրան վաստակելու հավասար հնարավորությամբ։

Համայնքի ձայները

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.