Դպրոցների տեխնիկական վերազինում

Հաղթող դպրոց
0
Նախագծային աշխատանք
0 +
Ներգրավված ուսուցիչ
0

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիր

Դպրոցների տեխնիկական վերազինման ուղղությունը բնականորեն ձևավորվեց «Աշխարհացույց» հարթակը դպրոցներում ներդնելիս, որպեսզի նվազեցնենք կրթական տեխնիկայի սուր կարիքը։ Ստեղծվեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթը, որը լիակատար հավասար հնարավորություններ է տալիս բոլոր դպրոցներին նախագծային աշխատանք կատարելու միջոցով վաստակել ժամանակի լավագույն ուսումնաօժանդակ տեխնիկա։

2023-2026 թթ․ Ծրագրով վերազինվել է ՀՀ հանրակրթական դպրոցների շուրջ 23%-ը։ Այս ծրագրով կատարվել է 355 մլն դրամի ներդրում ՀՀ հանրակրթության մեջ։

Համադրելով ժամանակակից կրթական տեխնիկան դասավանդման առաջատար մեթոդաբանությունների հետ՝ մենք վերափոխում ենք դասարանը թե՛ տարածական, թե՛ մանկավարժական առումներով․ նստարանների քարացած շարքերն իրենց տեղն են զիջում դինամիկ միջավայրին, որտեղ սովորողները կարող են հավաքվել համագործակցային սեղանների շուրջ։ Ծրագրի ինտերակտիվ, աշակերտակենտրոն բնույթը հին մեթոդները դարձնում է ժամանակավրեպ՝ ճանապարհ հարթելով դեպի առավել համագործակցային դաս։

Կոտայք

42

Շիրակ

48

Լոռի

30

Տավուշ

32

Արագածոտն

20

Գեղարքունիք

30

Արմավիր

28

Երևան

47

Արարատ

23

Վայոց Ձոր

6

Սյունիք

16

Ծրագրի մասին պատմող ֆիլմաշար

Ավելին, քան տեխնիկա…

Յուրաքանչյուր սմարթ-էկրան հնարավորություն է ընձեռում մուտք գործել «Աշխարհացույցի» կրթական բովանդակություն՝ դինամիկ քարտեզներ, կրթական հոդվածներ, ժամանակի սանդղակ, լուսանկարներ, տեսանյութեր, որոնք դասը վերափոխում են ներգրավող փորձառության։ Յուրաքանչյուր սմարթ-էկրան պատուհան է դեպի արդի կրթական աշխարհ։

Այն ոչ միայն տեխնիկա է, այլև կրթելու ու կրթվելու մշակույթը փոխակերպելու հզոր միջոց։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.