Մենք
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ավելի քան երեք տարի իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կրթության արդիականացման միջոցով մարդկային կապիտալի զարգացմանը։
Մենք հավատում ենք, որ միայն որակյալ կրթությունն է ապահովում մրցունակ, ապագայի մարտահրավերներին պատրաստ և բարձր արտադրողականություն ունեցող սերունդ։ Միայն այսպիսի սերունդն է ի վիճակի լուծել բարդ խնդիրներ, բռնել կայուն զարգացման ուղին ու դառնալ առաջադեմ։
Մեր ծրագրերն իրականացնելիս առաջին հերթին վերհանում ենք խնդիրները, վերլուծում դրանք խորությամբ, գտնում արդյունավետ և համակարգային լուծումներ, ապա անցնում իրագործմանը։
Առաքելություն
Մեր առաքելությունն է կրթության արդիականացման միջոցով կերտել ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ սերունդ։
Աշխարհացույց
«Աշխարհացույց»-ը նորարար կրթական ծրագիր է։ Այն գործում է brainograph.com հարթակում, որը ստեղծվել է գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղությամբ՝ հնարավորություն տալով կրթական բովանդակությունը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։
«Աշխարհացույցն» առաջարկում է առարկաների դասավանդում ամբողջովին նոր մոտեցմամբ․ ինտերակտիվ քարտեզի շնորհիվ ցանկացած իրադարձություն կապվում է տարածության և ժամանակի հետ։
«Աշխարհացույց»-ը ոչ միայն հետաքրքիր և ինտերակտիվ է դարձնում դասապրոցեսը, այլև օգնում է աշակերտներին և ուսուցիչներին զարգացնել սովորելու և սովորեցնելու մի շարք հմտություններ։
Թիմ
Հովհաննես Ղազարյան
Սոնա Եղիազարյան
Արևիկ Ավետիսյան
Արմեն Ներսեսյան
Հոգաբարձուներ
Սոնա Հովհաննիսյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Մասնագիտական ոլորտները՝ կրթություն, կազմակերպական զարգացում, մարդկային ռեսուրսների կառավարում
Աշոտ Պետրոսյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մասնագիտական ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, մանկավարժություն
Վահագն Ջավախյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մասնագիտական ոլորտները՝ սպորտ, մանկավարժություն
Միացի՛ր
Registered before? Log in to use your saved details.
If you registered an account, please enter your details below to login. If this is your first time, proceed to the donation form.