Կառուցելով Հայաստանի կրթության ապագան․․․

Կրթությունը չի վերափոխվում առանձին նախաձեռնություններով․ այն վերափոխվում է, երբ նորարարական կրթական ռեսուրսները, վերապատրաստված ուսուցիչները և տեխնոլոգիապես վերազինված դպրոցները գործում են որպես փոխլրացնող` մեկ ամբողջական համակարգ։ Հենց այս համոզմամբ՝ Վիզուալ Հայաստան հիմնադրամը ստեղծել ու զարգացնում է «Աշխարհացույց»-ը՝ եզակի կրթական էկոհամակարգ, որը միավորում է տեխնոլոգիան, մանկավարժական նորարարությունները և կրթական համայնքը՝ ձևավորելով կրթության նոր մոդել։
Ներգրավված դպրոց
0
Ակտիվ սովորող
0
Վերապատրաստված ուսուցիչ
0
Վիզուալիզացված հանրակրթական առարկա
0

Մեկ համակարգ․ երեք ռազմավարական ուղղություն

  • Նորարարական կրթական ռեսուրսներ
  • Ուսուցիչների հզորացում
  • Դպրոցների տեխնիկական վերազինում

Մենք

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2020 թ նոյեմբերին Հայաստանի հանրակրթությունն արդիականացնելու առաքելությամբ։ Այս առաքելությունը գործի ենք վերածում երեք հիմնական ուղղություններով՝ տեխնոլոգիահեն կրթական ռեսուրսների ստեղծում, ուսուցիչների հզորացում և դպրոցների տեխնիկական վերազինում։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2020 թ նոյեմբերին Հայաստանի հանրակրթությունն արդիականացնելու առաքելությամբ։ Այս առաքելությունը գործի ենք վերածում երեք հիմնական ուղղություններով՝ տեխնոլոգիահեն կրթական ռեսուրսների ստեղծում, ուսուցիչների հզորացում և դպրոցների տեխնիկական վերազինում։

Առաքելություն

Մեր առաքելությունն է կրթության արդիականացման միջոցով կերտել ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ սերունդ։

Աշխարհացույց

«Վիզուալ Հայաստանի» բոլոր ծրագրերը միավորված են «Աշխարհացույց» նորարարական կրթական նախաձեռնության ներքո, որը հայկական հանրակրթությունը փոխակերպելու համարձակ ռազմավարությունների և հավակնոտ ծրագրերի մի համալիր է։ «Աշխարհացույցի» առանցքում դպրոցն է, ուսուցիչն ու աշակերտը և նրանց համար ստեղծվող չափելի արդյունքը։

Մեր աշխատանքը կառուցված է հետևյալ երեք հիմնասյուների վրա, որոնք ապահովում են համակարգային փոփոխություն կրթության ոլորտում․

  • Նորարարական կրթական ռեսուրսներ
  • Ուսուցիչների հզորացում
  • Դպրոցների տեխնիկական վերազինում

Համակարգային վերափոխման իրական պատմություններ

«Աշխարհացույցը» վերափոխում է ոչ միայն դասավանդումը, այլև ազդում կրթական համակարգի վրա՝ համայնքից մինչև դպրոց, կրթության կառավարիչներից մինչև սովորող։

Տնօրենը՝ 21-րդ դարի դպրոցի մասին

Արթուր Տաշչյան, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն, Կոտայքի մարզ

21-րդ դարի դպրոցը սկսվում է նոր մտածողությունից։ Արթուր Տաշչյանի համար «Աշխարհացույցը» դարձել է փոփոխության մեկնարկ, որը վերափոխել է դասասենյակները, ուսուցիչների մոտեցումները և սովորողների վերաբերմունքը դպրոցի հանդեպ։ Նա վստահ է՝ ամեն օր դպրոց մտնող յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ինչ-որ բան փոխել դեպի լավը, եթե ունի ճիշտ մտածելակերպ և ճիշտ գործիքներ։21-րդ դարի դպրոցը սկսվում է նոր մտածողությունից։ Արթուր Տաշչյանի համար «Աշխարհացույցը» դարձել է փոփոխության մեկնարկ, որը վերափոխել է դասասենյակները, ուսուցիչների մոտեցումները և սովորողների վերաբերմունքը դպրոցի հանդեպ։ Նա վստահ է՝ ամեն օր դպրոց մտնող յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ինչ-որ բան փոխել դեպի լավը, եթե ունի ճիշտ մտածելակերպ և ճիշտ գործիքներ։

Տեսնելով ձայներից անդին. «Աշխարհացույց»՝ հասանելի յուրաքանչյուր երեխայի

Արմինե Բաբայան, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն

Յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա սովորել այնպես, ինչպես ինքն է ընկալում աշխարհը։ Արմինե Բաբայանի համար ներառական կրթությունը սկսվում է այն պահին, երբ տեխնոլոգիան օգնում է հաղթահարել հաղորդակցության սահմանափակումները և գիտելիքը դարձնում տեսանելի, հասանելի ու հետաքրքիր։ Նրա ղեկավարած հատուկ կրթահամալիրում «Աշխարհացույցը» վերափոխել է ոչ միայն դասերը, այլև սովորելու մոտիվացիան՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր երեխայի ճանաչել և բացահայտել աշխարհն իրեն հասանելի ձևով։

Երբ գիտելիքը «դաջվում է»․ սովորողի փորձառությունն «Աշխարհացույցով»

Սամվել Գալստյան, Նոր Ուղու միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, Արարատի մարզ

Ի՞նչ է փոխվում, երբ սովորողը դադարում է պարզապես անգիր անել և սկսում է հասկանալ։ Սամվել Գալստյանի համար «Աշխարհացույցը» դասերը վերածել է բացահայտումների, որտեղ քարտեզները, ժամանակի սանդղակներն ու ինտերակտիվ գործիքները օգնում են տեսնել իրադարձությունների կապերը և ոչ միայն հիշել, այլև հասկանալ։ Նրա պատմությունը հիշեցնում է, որ կրթության ամենակարևոր արդյունքը ոչ թե ավելի շատ հիշելն է, այլ ավելի խորն ընկալելն ու մտածելը։

Ջահակիրը Թալինից․ «Աշխարհացույցը» 21-րդ դարի կրթության հեղափոխություններից է

Մարգարիտ Կարապետյան, Թալինի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ, Արագածոտնի մարզ

Տարիների դասավանդման փորձը երբեմն բավարար չէ, եթե կրթությունն անընդհատ փոխվում է։ Մարգարիտ Կարապետյանի համար «Աշխարհացույցը» դարձավ այն հարթակը, որն օգնեց նորովի բացահայտել իր մասնագիտությունը։ Ժամանակակից կրթական գործիքներից մինչև մենթորական առաջնորդություն՝ նրա պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեկ ուսուցչի մասնագիտական աճը փոխել հարյուրավոր սովորողների ուսումնառության փորձառությունը։

Կրթության ապագան կառուցվում է գործընկերությամբ

Կրթության ապագան կառուցվում է գործընկերությամբ

Երաշխավորագրեր

«Աշխարհացույցը» պաշտոնապես ճանաչվեց ուսումնաօժանդակ ինտերակտիվ գործիք

2022 թվականի ապրիլի 14-ին «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը ճանաչվեց որպես հանրակրթական դպրոցներում կիրառելի ուսումնաօժանդակ ինտերակտիվ գործիք։

Սա կարևոր առաջին հանգրվան է, որովհետև հենց այստեղ տեխնոլոգիական նորարարությունը ստացավ կրթական համակարգում կիրառելի գործիքի պաշտոնական կարգավիճակ։

«Վիզուալ Հայաստանը»՝ ուսուցիչների պարտադիր վերապատրաստում իրականացնող կառույց

2024 թվականի օգոստոսի 21-ին Հիմնադրամը երաշխավորվեց որպես ուսուցիչների հերթական պարտադիր վերապատրաստումներ իրականացնող կառույց:

Այս ճանաչմամբ «Վիզուալ Հայաստանի» վերապատրաստման ծրագրերը դարձան ուսուցիչների պետական մասնագիտական զարգացման համակարգի մաս՝ հնարավորություն տալով վաստակելու կրթական կրեդիտներ։

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկ

2024 թվականի հոկտեմբերի 17-ին «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկը երաշխավորվեց որպես ուսումնամեթոդական ռեսուրս:

Ձեռնարկին իրենց դրական կարծիքն են տվել՝

  • ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ,
  • ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն,
  • ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն,
  • կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան։

Համայնքի ձայները

«Աշխարհացույցը» գործողության մեջ

Դարձեք գործընկեր

Շնորհակալ ենք Վիզուալ Հայաստան հիմնադրամի գործընկեր դառնալու ցանկության համար։

Խնդրում ենք ստորև լրացնել Ձեր անուն-ազգանունը, էլհասցեն և (կամ) հեռախոսահամարը, որով մենք կարող ենք կապվել Ձեզ հետ։

    Դարձի՛ր կամավոր

    Դարձի՛ր կամավոր, ստացի՛ր հավաստագիր

    Լրացնել կամավորության հայտ

      This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.