Օգտագործման պայմաններ

Ներածություն

Այցելելով «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) www.visualarmenia.org կայքը (այսուհետ՝ Կայք), մուտք գործելով դրա ցանկացած մաս և օգտվելով Կայքում հրապարակված նյութերից և նվիրաբերության համակարգից՝ Դուք (Կայքն օգտագործողը կամ դիտողը) Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր «Գաղտնիության քաղաքականությանը»: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:

Դուք գիտակցում և համաձայնում եք, որ սույն Օգտագործման պայմանների և/կամ Հիմնադրամի ցանկացած էլեկտրոնային հաղորդագրության տպագիր տարբերակն ընդունելի կլինի պետական և ոչ պետական մարմիններում, դատարաններում:

Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում», Կայքում նշելով վերջին փոփոխությունների ամսաթիվը: Շարունակելով օգտագործել Կայքը նման փոփոխություններից հետո՝ Դուք ընդունում և համաձայնում եք փոփոխություններին:

Նվիրատվություն/Նվիրաբերություն

Կայքի միջոցով առցանց նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարելով՝ Դուք ընդունում և հավաստում եք, որ տասնութ տարին լրացած գործունակ անձ եք և պայմանագրային հարաբերության մեջ եք մտնում Հիմնադրամի հետ: Եթե նվիրաբերություն կատարում եք որևէ միության կամ կազմակերպության անունից, ապա հավաստում եք, որ ունեք նման իրավասություն և այս Օգտագործման պայմաններն ընդունելի են նաև այդ միության կամ կազմակերպության համար:

Նվիրաբերության կատարմամբ Դուք համաձայնում եք, որ նվիրաբերած գումարներն անցնում են Հիմնադրամի տնօրինման ներքո։

Նվիրաբերություն կատարելիս «Պարբերականություն» դաշտում առկա է կրկնվող՝ ամենամսյա նվիրաբերության կատարման հնարավորություն, որն ընտրելու դեպքում Ձեր հաշվից ամեն ամիս՝ նախնական նվիրաբերության օրվան համապատասխան, կգանձվի նույն գումարի չափով գումար՝ մինչև Ձեր կողմից կրկնվող նվիրաբերության չեղարկումը: Դուք կարող եք չեղարկել կրկնվող նվիրաբերությունը և դադարեցնել նվիրաբերության կատարումը՝ մինչև հաջորդ նվիրաբերության կատարման օրը: Ամենամսյա նվիրաբերությունը չեղարկելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ info@visualarmenia.org էլեկտրոնային հասցեով։

Կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել նամակ՝ info@visualarmenia.org էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները՝ խնդիրն առաջանալու պահից 10 աշխատանքային օրում: Նամակն ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրում Հիմնադրամի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ:

Տեղեկությունների հավաստիություն

Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

Կայքի պատասխանատվությունը

Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին Հիմնադրամի կողմից ուղարկվում է նվիրաբերությունը հաստատող նամակ, որում նշված են նվիրաբերության բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված:

Հիմնադրամն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Հիմնադրամի վերահսկողությունից դուրս, և որոնք Հիմնադրամը չէր կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել: 

Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել:

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Հիմնադրամը Ձեզ հետ հաղորդակցվում է էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու Հիմնադրամի էլեկտրոնային հաղորդագրությունները:

Հիմնադրամն իր նվիրատուներին և գործընկերներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails). 

ա) վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը,

բ) նվիրաբերության հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ,

գ) Հիմնադրամի նորությունների, տարատեսակ հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ, որից կարող եք հրաժարվել ցանկացած պահի:

Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում

Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: Հիմնադրամը հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ «Գաղտնիության քաղաքականության» մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն «Օգտագործման պայմաններին»: «Գաղտնիության քաղաքականությունը» բացատրում է, թե ինչպես է Հիմնադրամը հավաքում և օգտագործում Ձեր տվյալները:

Երրորդ կողմի հղումներ

Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Այդպիսիք Հիմնադրամի վերահսկողության տակ չեն, և Հիմադրամը պատասխանատվություն չի կրում այդպիսի հղումներով հասանելի տեղեկության, ապրանքների կամ ծառայությունների ճշգրտության, հուսալիության, որակի կամ օրինականության համար։

Նվիրաբերության հետ կապված խնդիրներ

Նվիրաբերության հետ կապված որևէ խնդրի կամ ցանկացած այլ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ info@visualarmenia.org:

Կայքի բովանդակություն

Կայքը և այն նյութերը, որոնք հասանելի են կամ օգտագործվում են Կայքի շահագործման հետ կապված, Հիմնադրամի սեփականությունն են: Դուք համաձայնում եք չկրկնօրինակել, չփոփոխել, չվաճառել, չտարածել կամ չստեղծել ածանցյալ աշխատանքներ, որոնք հիմնված են (ամբողջությամբ կամ մասնակի) Կայքի ցանկացած տարրի, Կայքի միջոցով հասանելի նյութերի հիման վրա՝ բացառությամբ Հիմնադրամի կողմից նախապես գրավոր թույլատրվածների:

Կապ

Սույն «Օգտագործման պայմաններին» վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ նամակ ուղարկելով info@visualarmenia.org էլեկտրոնային հասցեին։