Ուսուցիչների հզորացման ծրագրեր

Վերապատրաստման ծրագիր
0
Մենթոր-ուսուցիչ
0
Վերապաստրաստված ուսուցիչ
0 +

Զինելով վերափոխման իրական ջահակիրներին

Մենք հավատացած ենք, որ կրթական համակարգն այնքանով է արդյունավետ, որքանով այն ապրեցնող ուսուցիչները։ Որևէ կրթական բարեփոխում, առավել ևս՝ նորարարություն, չի կարող հաջողել, եթե ուսուցիչները ներգրավված, պատրաստված ու պատրաստակամ չեն այն կյանքի կոչել։

Այս հավատը համոզմունք դարձավ 200-ից ավելի ՀՀ դպրոցներ կատարած մեր այցերի ընթացքում։ Ուսուցիչների հետ առաջին իսկ շփումները վկայեցին, որ նրանց այլևս հարկավոր չեն տեսական ուղղորդումներ կամ չափորոշիչներ, այլ անհրաժեշտ են պրակտիկ գործիքներ, հմտություններ ու միջավայր ժամանակակից կրթություն տալու համար։

Նախ՝ լսեցինք, ապա՝ հարմարվեցինք, հետո՝ կառուցեցինք դասասենյակային կարիքները հասցեագրող ուսուցիչների հզորացման այնպիսի ծրագրեր, որտեղ ուսուցիչները նորարարության կրողն ու տարածման շարժիչ ուժերն են։

Ուսուցչի զարգացման ամբողջական մոդել

Վերջին 5 տարիներին մենք այնպես ենք զարգացրել Աշխարհացույցի վերապատրաստման ծրագրերը, որ դրանք ուսուցչի համար ապահովեն աստիճանական, շարունակական ու բազմակողմանի զարգացում՝ դեպի 21-րդ դարի կարողունակություններով ու հմտություններով զինված առաջնորդ-ուսուցիչ։

Մեր վերապատրաստումները միասին կազմում են մի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է գտնել իր կարիքներին համապատասխան ծրագիր, ապա շարունակել իր զարգացումը ընդհուպ մինչև համայնքի առաջնորդ-ուսուցիչ։

««Աշխարհացույցի» եռաստիճան մարզային վերապատրաստումներ» ծրագիր

Տեղային առաջնորդություն՝ հանուն համակարգային փոփոխության

«Աշխարհացույցի» եռաստիճան մարզային վերապատրաստումներ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի ուսուցիչների համար շարունակական, հասանելի և որակյալ մասնագիտական զարգացում՝ ձևավորելով տեղական մենթորական կարողություններ, խթանելով «Աշխարհացույցի» կրթական նորարարությունների խորքային կիրառումը և ստեղծելով ինքնազարգացող ուսուցչական համայնքներ, որոնք կնպաստեն կրթության որակի կայուն բարելավմանը ողջ Հայաստանում։ 

Մարզային վերապատրաստումների եռաստիճան համակարգը կառուցված է այնպես, որ ապահովի ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլ նաև՝

  • ուսուցիչների մասնագիտական շարունակական աճ,
  • համայնքային կրթական միջավայրի ակտիվացում,
  • փորձի փոխանակում և փոխուսուցում,
  • կրթական նորարարությունների կայուն ներդրում։

Վերապատրաստող ուսուցիչները Ծրագրի շրջանակներում աշխատում են իրենց մարզերում գործող դպրոցների հետ՝ կազմակերպելով դասընթացներ, աշխատարաններ, խորհրդատվություններ և համատեղ նախագծային աշխատանքներ։

««Աշխարհացույցի» ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստում» ծրագիր

Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր

Ուսուցիչների հզորացման առաջնային նախաձեռնություններից է «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստման ծրագիրը։ Այն մեկնարկել է 2022 թ․՝ ուսուցիչներին բազային, բայց ժամանակակից ու փոխակերպող գիտելիք, հմտություններ ու գործիքներ փոխանցելու նպատակով։ Իրականացվելով հատուկ մշակված ուսումնական պլանով և առցանց ինտերակտիվ ձևաչափով՝ ծրագիրը ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների համար դարձել է փոխակերպման մի ճանապարհ, որն ուղղորդում է դեպի «Աշխարհացույցի» հաջորդ՝ ավելի խորացված, թեմատիկ ու մենթորական վերապատրաստումներ։

Մասնակիցները ծանոթանում են առաջատար մանկավարժական մոտեցումներին ու ռազմավարություններին, ուսումնասիրում մեթոդներ ու հնարներ, սովորում ՏՀՏ գործիքներ, հղկում դասի պլանավորման ու մատուցման հմտությունները՝ 21-րդ դարի ուսումնառության պահանջները բավարարելու համար։

Մասնակիցները չեն հեռանում միայն Ծրագրի հավաստագրերով․ նրանք փորձարկում են «Աշխարհացույցի» գործիքները, հետադարձ կապ տալիս բովանդակության վերաբերյալ, փոխանցում աշակերտների ցանկություններն ու դիտողությունները, լուծումներ առաջարկում։ Նրանք մեզ հետ հորինում են ապագայի «Աշխարհացույցը»։

Ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստումներ

«Վիզուալ Հայաստանը»՝ հավատարմագրված վերապատրաստող կառույց

2024 թ․ օգոստոսին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվեց որպես ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստում իրականացնող կառույց։ Այս ճանաչումն ամրապնդեց Հիմնադրամի դերը՝ որպես ՀՀ-ում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման առաջատար կառույց և վստահելի ազգային գործընկեր։

«Աշխարհացույց» հարթակի կիրառմամբ իրականացվող մեր վերապատրաստումները լիարժեքորեն ինտեգրվեցին պետական պարտադիր վերապատրաստման փաթեթում՝ հնարավորություն տալով մասնակից ուսուցիչներին վաստակել կրթական կրեդիտներ։

Երաշխավորմանը հետևեցին լայնածավալ աշխատանքներ վերապատրաստումների փաթեթի բարելավման ու մասնագետների ներգրավման ուղղություններով։ Ծրագիրը կառուցվեց ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած 8 կարողունակությունների վրա, որի բոլոր փուլերը մանրազնին մշտադիտարկվեցին ԿԳՄՍՆ և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից։

Միայն 2024 թ․ Հիմնադրամը 883 ժամ վերապատրաստում իրականացրեց տարբեր առարկաներ դասավանդող 527 ուսուցչի համար։

Կարծիքներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.