Ամեն ինչ սկսվեց հետպատերազմյան մեկ դասից ․․․․
«Վիզուալ Հայասատան» զարգացման հիմնադրամը ստեղծվեց երկակի գիտակցումով՝ և՛ զուտ անձնական, և՛ խորապես ազգային։ 2020 թ․ նոյեմբերն էր, ու նորավարտ պատերազմի ծանր հետևանքների անդադար վերլուծությունն այն մտքին էր բերում, որ մեր երկիրը տեխնոլոգիապես հետ էր աշխարհից։
Թերացում, որի հետքերը ոչ միայն ռազմաճակատում էին, այլև դասասենյակներում․․․․
Այն արտացոլվեց խիստ անձնական մի պատմության մեջ, երբ «ուսուցչի» դեր ստանձնած հայրը փորձում էր իր դստերը պատմության դաս սովորեցնել․ նա առերեսվեց ժամանակի պահանջերին անպատրաստ կրթական միջավայրի, որտեղ չկային թեման պատկերավոր, ինտերակտիվ ու հասանելի մատուցելու բավարար ռեսուրսներ ու միջավայր։
Գաղափար ծագեց ստեղծել կրթական տեխնոլոգիա, ռեսուրսներ ու միջավայր, որը թույլ կտար ոչ միայն դասը մատուցել պատկերավոր, այլև սովորողի մեջ արթնացնել ավելին իմանալու, հետազոտելու, քննադատաբար մտածելու, գիտելիքը ստուգելու, համագործակցելու ու առհասարակ հաճույքով կրթվելու ցանկություն։
Սթափեցնող այս իրականությունը նորարարության ծնունդ դարձավ. ծնվեց «Աշխարհացույցը»։
Մենք աշխատում ենք կրթության ոլորտում։
Սա նշանակում է, որ մեր յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր կրթական նյութ, յուրաքանչյուր վերապատրաստում և յուրաքանչյուր գործընկերություն հասնում է դասարան և ազդում երեխայի մտածողության, ինքնության և ապագայի վրա։
Այդ պատճառով մեզ համար որակը, գիտական ճշգրտությունը, մասնագիտական ազնվությունը և շարունակական կատարելագործումը պարզապես աշխատանքային սկզբունքներ չեն։
Դրանք պատասխանատվություն են.
Պատասխանատվություն յուրաքանչյուր ուսուցչի հանդեպ, ով վստահում է մեր աշխատանքին։
Պատասխանատվություն յուրաքանչյուր սովորողի հանդեպ, ով սովորում է մեր միջավայրում։
Եվ իհարկե՝ պատասխանատվություն Հայաստանի հանդեպ, որի ապագան նաև մեր ձեռքերում է․․․
Մեր ծրագրերը ծնվում են կարիքից, սնվում՝ իրականությունից, կատարելագործվում դպրոցներում՝ կրթության կառավարիչների, ուսուցիչների և սովորողների հետ աշխատանքի արդյունքում։
Մենք չենք լուծում մեկուսի խնդիրներ։ Մենք ստեղծում ենք փոխկապակցված լուծումներ, որոնք միտված են երկարաժամկետ ազդեցության կրթական համակարգի վրա։
Յուրաքանչյուր հոդված, քարտեզ, վերապատրաստում և կրթական լուծում ստեղծվում է ճշգրտության, հետազոտության և մասնագիտական պատասխանատվության սկզբունքով։
Ամենամեծ ձեռքբերումները անհատների հաջողություններ չեն. դրանք համատեղ աշխատանքի արդյունք են։
Մենք շարունակաբար սովորում ենք մեր գործընկերներից, կրթական համայնքից և միմյանցից՝ բարելավելով մեր աշխատանքը յուրաքանչյուր նոր փորձառությամբ։
Յուրաքանչյուր գաղափար իրականություն է դառնում, երբ այդ գաղափարին միանում են մարդիկ, ովքեր կիսում են արժեքներ, պատրաստ են միասին ծառայել գաղափարին ու միասին կրել պատասխանատվություն։
Նայելով ապագային
Կրթության համակարգային վերափոխումը ժամանակ է պահանջում։
Այն պահանջում է տարիների աշխատանք, համարձակ որոշումներ, երկարաժամկետ գործընկերություններ և հավատ, որ կրթության մեջ կատարված յուրաքանչյուր ներդրում ձևավորում է Հայաստանի վաղվա ապագան։
Մենք գիտակցում ենք նաև, որ այն ապագան, որի հիմքերը կառուցում ենք այսօր, ամբողջությամբ տեսանելի չի լինելու երեք կամ հինգ տարի հետո։ Այդ ամենի խորքային ազդեցությունը տեսանելի կդառնա գալիք տասնամյակներում՝ յուրաքանչյուր դպրոցի, յուրաքանչյուր ուսուցչի և յուրաքանչյուր սովորողի հաջողության ճանապարհին։
Առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում մեր նպատակն է.
Բայց մենք ունենք ավելի մեծ երազանք
Մենք երազում ենք Հայաստանում հիմնել Նորարարական կրթության գերազանցության կենտրոն։
Մի վայր, որտեղ կհանդիպեն մանկավարժությունը, տեխնոլոգիան, գիտական հետազոտությունը և կրթական նորարարությունը։ Մի վայր, որը կդառնա ուսուցիչների շարունակական զարգացման, համարձակ գաղափարների, փորձարարության և միջազգային համագործակցության տարածաշրջանային կենտրոն։
Մենք ցանկանում ենք վերաիմաստավորել այն, թե ինչ է նշանակում լինել ուսուցիչ 21-րդ դարում, և ապացուցել, որ ժողովրդի ապագայի ամենամեծ ներդրումը պետք է կատարել դպրոցում՝ այնտեղ, որտեղ ձևավորվում է անհատական և հավաքական մտածողությունը։
Այսօր մենք կառուցում ենք այդ ճանապարհի հիմքերը։ Վստահ ենք, որ վաղվա կրթությունը չի ծնվելու պատահաբար․ այն կստեղծվի մարդկանց, գաղափարների և գործընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2020 թ․ նոյեմբերին Հայաստանի հանրակրթությունն արդիականացնելու առաքելությամբ։ Այս առաքելությունը գործի ենք վերածում երեք հիմնական ուղղություններով՝ տեխնոլոգիահեն կրթական ռեսուրսների ստեղծում, ուսուցիչների հզորացում և դպրոցների տեխնիկական վերազինում:
Registered before? Log in to use your saved details.
If you registered an account, please enter your details below to login. If this is your first time, proceed to the donation form.
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.