Ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է հասցնել փոփոխությունների հետևից. զրույց դպրոցի տնօրեն Հասմիկ Սարգսյանի հետ

«Պատկերացնո՞ւմ եք, այսպես ասած, համեստ պայմաններ ունեցող դպրոցը կարողանում է մասնակցել մրցույթին և հաղթել։ Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցում կա մի դասարան, որտեղ դասերը սովորականից աղմկոտ են անցնում, ու դա միայն ոգևորում է դպրոցի տնօրենին։ Դասարանը նրա սենյակի հարևանությամբ է․ հենց այնտեղ է տեղադրված «Աշխարհացույցի» մրցույթով վաստակած սմարթ-էկրանը։ «Գիտե՞ք՝ ինչ հաճելի է, [...]

«Աշխարհացույցի» ֆլեշմոբերը․ կրթական նախաձեռնությունից՝ ստեղծարար համայնք

Ամառը Հիմնադրամում չի նշանակում դադար։ Այն նոր գաղափարների, ստեղծարար հանդիպումների և արդեն ձևավորված կրթական համայնքի հետ հերթական հանդիպման ժամանակն է։ Հուլիսի 23-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը հյուրընկալեց «Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» ֆլեշմոբի հաղթողներին։ Շիրակի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից միացած 22 դեսպան-աշակերտներն ու նրանց ուսուցիչները միասին ամփոփեցին անցած ճանապարհը, ստացան շնորհակալագրերն ու նվերները, կիսվեցին իրենց […]

«Տղամարդ ուսուցիչների համար մեծ անելիք կա դպրոցում՝ գիտելիք փոխանցելուց մինչև արժեհամակարգի ձևավորում»․ զրույց Աշխարհացույցի մենթոր-ուսուցիչ Սասուն Վարդանյանի հետ

«Ես չեմ հավատում ճակատագիր ասվածին, բայց 2024-ին «Վիզուալ Հայաստան»-ի հետ հանդիպումն ամբողջությամբ փոխեց իմ գործունեությունը, պատկերացումներն ու մտածելակերպը»։ Մեղվապահ Սասուն Վարդանյանը մի օր հասկացավ, որ իր տեղը դպրոցն է, առաքելությունը՝ ուսուցիչ լինելը։ Կրթությամբ մանկավարժը վերջնական որոշումը կայացրեց 2020-ի պատերազմից հետո։ Այժմ պատմություն է դասավանդում Սիսիանի 4-րդ և Որոտանի հիմնական դպրոցներում։ Կարծում է՝ տղամարդ ուսուցիչների համար […]

Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ ավարտվեց «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների ամենամասշտաբային՝ 7-րդ շրջափուլը

Երբ վերապատրաստումն ավարտվում է, իսկ փոփոխությունը՝ շարունակվում Երեք ամիս շարունակ, շաբաթը երկու անգամ՝ նույն ժամերին, Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքից հարյուրավոր ուսուցիչներ միավորվում էին մեկ ընդհանուր կրթական միջավայրում։ Նրանք գալիս էին նոր գիտելիքներ և գործիքներ ձեռք բերելու, սակայն երեք ամիս անց իրենց հետ տարան շատ ավելին՝ նոր գաղափարներ, նոր գործընկերներ, նոր մոտեցումներ և ամենակարևորը՝ դասավանդման […]

Վախից դեպի առաջնորդություն. «Աշխարհացույցի» մենթորության ծրագրի երրորդ հոսքի պատմությունը

Ի՞նչ է փոխվում, երբ ուսուցիչն այլևս չի վախենում տեսախցիկից, հետադարձ կապից, սխալվելուց, նոր մեթոդ փորձարկելուց կամ գործընկերների առջև խոսելուց։ Այս հարցի ամենաանկեղծ պատասխանները հնչեցին հունիսի 29-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում կայացած «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի ավարտական միջոցառման և կլոր սեղան-քննարկման ընթացքում։ Հինգ ամիս նույն ճանապարհն անցած ուսուցիչները պատմեցին ոչ միայն այն մասին, թե ինչ […]

Յուրաքանչյուր երեխայի հասանելի աշխարհ

Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ոչ միայն ներկա լինել, այլև մասնակցել, ինքնարտահայտվել, զարգանալ և իրեն գործընթացի լիարժեք մաս զգալ։ Այս հարցի շուրջ էր հունիսի 10-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում կայացած «Աշխարհացույցը՝ որպես համընդհանուր ներառականությանը նպաստող գործիք» թեմայով մասնագիտական հանդիպումը, որը համախմբել էր շուրջ 50 ուսուցիչների, ծնողների, հոգեբան-մանկավարժների, հատուկ կրթության մասնագետների ողջ Հայաստանից։ […]

Աշխարհացույց․ Սյունիքի փորձը

Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույցի» մարզային վերապատրաստումների ծրագրի երկրորդ հաշվետու հանդիպումը՝ «Աշխարհացույց․ Սյունիքի փորձը» խորագրով։ Հանդիպումը մեկ հարթակում համախմբել էր մարզի դպրոցների տնօրենների, ուսուցիչների, կրթական համայնքի ներկայացուցիչների և ծրագրի մասնակիցների՝ կրթական փոփոխությունների, համագործակցության և ապագայի դպրոցի շուրջ համատեղ քննարկումների համար։ Ավելի քան 150 մասնակիցներին ողջունեց […]

Աշխարհացույց․ Տավուշի փորձը

Սույն թվականի ապրիլի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույցի» մարզային վերապատրաստումների եռաստիճան ծրագրի շրջանակում առաջին կենտրոնացված հաշվետու հանդիպումը՝ «Աշխարհացույց․ Տավուշի փորձը» խորագրով։ Հանդիպումը համախմբել էր շուրջ 200 մասնակիցների՝ մարզի դպրոցների տնօրենների, ուսուցիչների և ծնողական համայնքի ներկայացուցիչների, որոնք մեկ հարթակում քննարկեցին կրթության արդիականացման հնարավորությունները, ծրագրի արդյունքները և համագործակցության հեռանկարները։ Միջոցառման […]

«Ֆինանսական գրագիտություն․ գիտելիքից դեպի կիրառություն»․ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի և Ameriabank-ի համատեղ աշխատարան

Ապրիլի 17-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հիմնադրամի և Ameriabank համատեղ կրթական աշխատարանը՝ «Ֆինանսական գրագիտություն․ գիտելիքից դեպի կիրառություն» խորագրով։ Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց կրթության ոլորտի ներկայացուցիչների, ուսուցիչների, սովորողների և նրանց ծնողներին՝ կարևորելու ֆինանսական գիտելիքի դերը ժամանակակից կյանքում և այն վերածելու գործնական հմտության։ Աշխատարանի մեկնարկին ներկայացվեց երկու կառույցների համագործակցության շրջանակը՝ շեշտադրելով, որ կրթական […]

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026»

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում հայտարարում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» մրցութային ծրագրի մեկնարկը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներին զինել նոր սերնդի կրթական սմարթ-էկրաններով՝ որպես ժամանակակից կրթական միջավայր ձևավորող թվային ենթակառուցվածքի առանցքային բաղադրիչ։ Մրցութային ծրագիրը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ հեղինակային ծրագրերի նման, մշակվել և […]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.