Գիտելիքից դեպի գործողություն. Վիզուալ Հայաստանը՝ COP17-ում


Վաղվա մասնագետը, քաղաքացին և որոշում կայացնողն այսօր դպրոցական է։ Ի՞նչ ենք անում այսօր, որ վաղը նա հոգատարությամբ վերաբերվի բնությանն ու պատասխանատու որոշումներ կայացնի։

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 20-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (CBD COP17) կներկայացնի, թե ինչպես է կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգը կապվում դպրոցական առօրյայի հետ՝ դառնալով ուսումնասիրելու, համագործակցելու և գործելու առիթ։

Այս կապը ստեղծում ենք «Աշխարհացույց» ծրագրի «Սմարթ—էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» (ՍԷԱԴ) նախագծային մրցույթ—ծրագրի միջոցով։ 2023 թվականից անցկացվող ծրագրում ուսուցիչների և սովորողների թիմերը նախ անցնում են խորքային ուսուցում, ապա իրականացնում նախագծային աշխատանք՝ իրենց դպրոցի համար ինտերակտիվ սմարթ—էկրան վաստակելու հնարավորությամբ։

ՍԷԱԴ2026-ի խորագիրն է՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան… գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ»։

226 նախագծային աշխատանք, 2260 սովորող և ուսուցիչ։ Թիմերն ուսումնասիրել են իրենց միջավայրի բնական արժեքներն ու բնապահպանական խնդիրները, աշխատել աղբյուրների, տվյալների և թվային գործիքների հետ, համագործակցել համայնքների ու մասնագետների հետ և փնտրել տեղային լուծումներ։

Ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 20-ին։

🔹 16:45-17:15 | Գլխավոր ելույթ

«Գիտելիքից դեպի գործողություն․ կրթությունը՝ կենսաբազմազանության պահպանության հիմք»։

Բանախոս՝ Հովհաննես Ղազարյան, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։

🔹 17:30-19:00 | Երեք պանելային քննարկում

• Աշակերտի ձայնը․ հետազոտությունից դեպի բացահայտում։ Ի՞նչ են սովորողները բացահայտել իրենց համայնքի ու բնության մասին, և ինչպե՞ս են հասել այդ բացահայտումներին։

• Համայնքի ձայնը․ երբ սովորողը ստեղծում է հանրային արժեք։ Ի՞նչ է փոխվում, երբ դպրոցական հետազոտությունը դուրս է գալիս դասարանի սահմաններից ու կապվում համայնքի և ոլորտային կառույցների հետ։

• Փորձագետների ձայնը․ կրթության մեջ ներդրումը՝ որպես երկարաժամկետ լուծում։ Ի՞նչ կարող է փոխել այսօրվա դպրոցական փորձառությունը 10-20 տարի անց, և ինչպե՞ս հաջողված նախաձեռնությունները դարձնել շարունակական կրթական պրակտիկա։

Հրավիրում ենք սովորողներին, ուսուցիչներին, ծնողներին, կրթության, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանության ոլորտների մասնագետներին, գործընկերներին ու բոլոր հետաքրքրվածներին՝ միանալու քննարկմանը։

📅 20 հոկտեմբերի, 2026
🕓 16:45-19:00
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
CBD COP17,
Վերնահարկի բեմ | Upper Stage

COP17-ի Կանաչ գոտի այցելելու համար գրանցվե՛ք այստեղ։

Հետևե՛ք միջոցառման էջին՝ բանախոսներին, սովորողների նախագծերին և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ https://www.facebook.com/share/1E5rjaAZxc/։

#ՍԷԱԴ2026COP17 #ՎիզուալՀայաստան #Աշխարհացույց #ՍԷԱԴ2026 #COP17

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.