««Աշխարհացույցի» եռաստիճան մարզային վերապատրաստումներ» ծրագիր

«Աշխարհացույցի» եռաստիճան մարզային վերապատրաստումներ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի ուսուցիչների համար շարունակական, հասանելի և որակյալ մասնագիտական զարգացում՝ ձևավորելով տեղական մենթորական կարողություններ, խթանելով «Աշխարհացույցի» կրթական նորարարությունների խորքային կիրառումը և ստեղծելով ինքնազարգացող ուսուցչական համայնքներ, որոնք կնպաստեն կրթության որակի կայուն բարելավմանը ողջ Հայաստանում։

«Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիր

2023 թ․ մեկնարկեց «Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը, որի նպատակն է համալիր մասնագիտական և անձնային զարգացման միջոցով ստեղծել մենթորական հմտություններով ու գործիքակազմով զինված, մասնագիտական փորձն ու ոգեշնչումը գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն ու կարողություն ունեցող առաջնորդ-ուսուցիչներ, որոնք թե՛ որպես անհատ և թե՛ որպես համայնք զարկ կտան ՀՀ հանրակրթության որակի բարձրացմանը։

««Աշխարհացույցի» ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստում» ծրագիր

Ուսուցիչների հզորացման առաջնային նախաձեռնություններից է «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստման ծրագիրը։ Այն մեկնարկել է 2022 թ․՝ ուսուցիչներին բազային, բայց ժամանակակից ու փոխակերպող գիտելիք, հմտություններ ու գործիքներ փոխանցելու նպատակով։ Իրականացվելով հատուկ մշակված ուսումնական պլանով և առցանց ինտերակտիվ ձևաչափով՝ ծրագիրը ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների համար դարձել է փոխակերպման մի ճանապարհ, որն ուղղորդում է դեպի «Աշխարհացույցի» հաջորդ՝ ավելի խորացված, թեմատիկ ու մենթորական վերապատրաստումներ։

Ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստումներ

2024 թ․ օգոստոսին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվեց որպես ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստում իրականացնող կառույց։ Այս ճանաչումն ամրապնդեց Հիմնադրամի դերը՝ որպես ՀՀ-ում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման առաջատար կառույց և վստահելի ազգային գործընկեր։

«ՍԻՆԹԵԶ» ոչ ֆորմալ կրթական ծրագիր

«ՍԻՆԹԵԶ»-ը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր է, որը միավորում է ժամանակակից կրթական մոտեցումները, գործնական կիրառելի գիտելիքը և փորձառու մասնագետների աջակցությունը։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.