«Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիր

2023 թ․ մեկնարկեց «Ուսուցչի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը, որի նպատակն է համալիր մասնագիտական և անձնային զարգացման միջոցով ստեղծել մենթորական հմտություններով ու գործիքակազմով զինված, մասնագիտական փորձն ու ոգեշնչումը գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն ու կարողություն ունեցող առաջնորդ-ուսուցիչներ, որոնք թե՛ որպես անհատ և թե՛ որպես համայնք զարկ կտան ՀՀ հանրակրթության որակի բարձրացմանը։

Իր տեսակով եզակի այս Ծրագիրը ՀՀ ուսուցիչներին առաջարկում է 6-ամսյա կրթաթոշակ և խորացված գործնական վերապատրաստում՝ կառուցված ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված 8 կարողունակությունների վրա։ Ծրագիրը օգնում է ուսուցիչներին աճել և՛ որպես մասնագետներ, և՛ որպես համայնքի կրթական առաջնորդներ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.