Տեղային առաջնորդություն՝ հանուն համակարգային փոփոխության
«Աշխարհացույցի» եռաստիճան մարզային վերապատրաստումներ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի ուսուցիչների համար շարունակական, հասանելի և որակյալ մասնագիտական զարգացում՝ ձևավորելով տեղական մենթորական կարողություններ, խթանելով «Աշխարհացույցի» կրթական նորարարությունների խորքային կիրառումը և ստեղծելով ինքնազարգացող ուսուցչական համայնքներ, որոնք կնպաստեն կրթության որակի կայուն բարելավմանը ողջ Հայաստանում։
Մարզային վերապատրաստումների եռաստիճան համակարգը կառուցված է այնպես, որ ապահովի ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլ նաև՝
ուսուցիչների մասնագիտական շարունակական աճ,
համայնքային կրթական միջավայրի ակտիվացում,
փորձի փոխանակում և փոխուսուցում,
կրթական նորարարությունների կայուն ներդրում։
Վերապատրաստող ուսուցիչները Ծրագրի շրջանակներում աշխատում են իրենց մարզերում գործող դպրոցների հետ՝ կազմակերպելով դասընթացներ, աշխատարաններ, խորհրդատվություններ և համատեղ նախագծային աշխատանքներ։
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.