Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր
Ուսուցիչների հզորացման առաջնային նախաձեռնություններից է «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստման ծրագիրը։ Այն մեկնարկել է 2022 թ․՝ ուսուցիչներին բազային, բայց ժամանակակից ու փոխակերպող գիտելիք, հմտություններ ու գործիքներ փոխանցելու նպատակով։ Իրականացվելով հատուկ մշակված ուսումնական պլանով և առցանց ինտերակտիվ ձևաչափով՝ ծրագիրը ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների համար դարձել է փոխակերպման մի ճանապարհ, որն ուղղորդում է դեպի «Աշխարհացույցի» հաջորդ՝ ավելի խորացված, թեմատիկ ու մենթորական վերապատրաստումներ։
Մասնակիցները ծանոթանում են առաջատար մանկավարժական մոտեցումներին ու ռազմավարություններին, ուսումնասիրում մեթոդներ ու հնարներ, սովորում ՏՀՏ գործիքներ, հղկում դասի պլանավորման ու մատուցման հմտությունները՝ 21-րդ դարի ուսումնառության պահանջները բավարարելու համար։
Մասնակիցները չեն հեռանում միայն Ծրագրի հավաստագրերով․ նրանք փորձարկում են «Աշխարհացույցի» գործիքները, հետադարձ կապ տալիս բովանդակության վերաբերյալ, փոխանցում աշակերտների ցանկություններն ու դիտողությունները, լուծումներ առաջարկում։ Նրանք մեզ հետ հորինում են ապագայի «Աշխարհացույցը»։