Ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստումներ

«Վիզուալ Հայաստանը»՝ հավատարմագրված վերապատրաստող կառույց

2024 թ․ օգոստոսին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվեց որպես ուսուցիչների հերթական (պարտադիր) վերապատրաստում իրականացնող կառույց։ Այս ճանաչումն ամրապնդեց Հիմնադրամի դերը՝ որպես ՀՀ-ում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման առաջատար կառույց և վստահելի ազգային գործընկեր։

«Աշխարհացույց» հարթակի կիրառմամբ իրականացվող մեր վերապատրաստումները լիարժեքորեն ինտեգրվեցին պետական պարտադիր վերապատրաստման փաթեթում՝ հնարավորություն տալով մասնակից ուսուցիչներին վաստակել կրթական կրեդիտներ։

Երաշխավորմանը հետևեցին լայնածավալ աշխատանքներ վերապատրաստումների փաթեթի բարելավման ու մասնագետների ներգրավման ուղղություններով։ Ծրագիրը կառուցվեց ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած 8 կարողունակությունների վրա, որի բոլոր փուլերը մանրազնին մշտադիտարկվեցին ԿԳՄՍՆ և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից։

Միայն 2024 թ․ Հիմնադրամը 883 ժամ վերապատրաստում իրականացրեց տարբեր առարկաներ դասավանդող 527 ուսուցչի համար։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.