«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկ

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը ստեղծվեց 2022-2024 թթ․ 1000-ից ավելի ուսուցիչների հետ մեր աշխատանքի արդյունքում։
Ձեռնարկում հայ ուսուցչի համար հավաքվել, մշակվել ու տեղայնացվել է հանրակրթության ոլորտում աշխարհում այսօր գոյություն ունեցող առաջատար գիտելիքը՝ դասավանդման մեթոդաբանություններ, ռազմավարություններ ու հնարներ, որոնք «Աշխարհացույց» հարթակի միջոցով լիարժեք կիրառելի են դարձել։
«Աշխարհացույցի» թվային քարտեզները

«Աշխարհացույցի» ինտերակտիվ, «խոսող» քարտեզները վերաիմաստավորում են հայկական դպրոցներում պատմաաշխարհագրական առարկաների դասավանդումը՝ զարգացնելով պատմական ու տարածական մտածողություն։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնելու, «շոշափելու» և ուսումնասիրելու աշխարհը՝ ներգրավվելով ինտերակտիվ կրթական գործընթացում։
«Աշխարհացույցի» կրթական բովանդակությունը՝ թվային շտեմարան Հայաստանի դպրոցների համար

«Աշխարհացույցի» բովանդակությունը Հայաստանի առաջին թվային շտեմարանն է, որը բավարարում է ՀՀ դպրոցական ծրագրի բոլոր պահանջները։ Կրթության մասնագետների, հետազոտողների, գիտնականների, մեթոդաբանների, խմբագիրների և սրբագիրների մի ողջ նվիրված թիմ ամեն օր մանրազնին մշակում է յուրաքանչյուր հոդված, քարտեզ և մեդիանյութ հարթակի համար։ Այն արդեն ներառում է 4-12-րդ դասարանների 11 առարկաների շուրջ 4,448 փորձագիտական հոդված, մինչև 1,000 ինտերակտիվ պատմական […]