«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկ

Նոր ու եզակի ուսումնամեթոդական ռեսուրս կրթական համայնքի համար

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը ստեղծվեց 2022-2024 թթ․ 1000-ից ավելի ուսուցիչների հետ մեր աշխատանքի արդյունքում։

Ձեռնարկում հայ ուսուցչի համար հավաքվել, մշակվել ու տեղայնացվել է հանրակրթության ոլորտում աշխարհում այսօր գոյություն ունեցող առաջատար գիտելիքը՝ դասավանդման մեթոդաբանություններ, ռազմավարություններ ու հնարներ, որոնք «Աշխարհացույց» հարթակի միջոցով լիարժեք կիրառելի են դարձել։

Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, ինչպես նաև իրենց մասնագիտական դրական գրավոր կարծիքներն են տվել՝

  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը,
  • Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը,
  • ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը,
  • ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.