«Աշխարհացույցի» բովանդակությունը Հայաստանի առաջին թվային շտեմարանն է, որը բավարարում է ՀՀ դպրոցական ծրագրի բոլոր պահանջները։ Կրթության մասնագետների, հետազոտողների, գիտնականների, մեթոդաբանների, խմբագիրների և սրբագիրների մի ողջ նվիրված թիմ ամեն օր մանրազնին մշակում է յուրաքանչյուր հոդված, քարտեզ և մեդիանյութ հարթակի համար։
Այն արդեն ներառում է 4-12-րդ դասարանների 11 առարկաների շուրջ 4,448 փորձագիտական հոդված, մինչև 1,000 ինտերակտիվ պատմական և թեմատիկ քարտեզներ, ինչպես նաև հարուստ մուլտիմեդիա ռեսուրսներ։
Եզակի և հստակ ճարտարապետությամբ այս ոչ դյուրին գործընթացը, որով ստեղծվում է «Աշխարհացույցի» յուրաքանչյուր կրթական նյութը, ապահովում է բովանդակության՝ ճշգրիտ, ներգրավող, մանկավարժորեն հիմնավորված և ներառական բնույթը։