«Աշխարհացույցի» թվային քարտեզները

«Աշխարհացույցի» ինտերակտիվ, «խոսող» քարտեզները վերաիմաստավորում են հայկական դպրոցներում պատմաաշխարհագրական առարկաների դասավանդումը՝ զարգացնելով պատմական ու տարածական մտածողություն։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնելու, «շոշափելու» և ուսումնասիրելու աշխարհը՝ ներգրավվելով ինտերակտիվ կրթական գործընթացում։

«Աշխարհացույցի» յուրաքանչյուր քարտեզ ստեղծելիս մեկտեղվում են ակադեմիական քարտեզագրությունը, ժամանակակից քարտեզագիտական մեթոդներն ու տեխնոլոգիաները, որի արդյունքում ստեղծվում են պատմական խորություն ունեցող, ճշգրիտ ու դինամիկ թվային քարտեզներ։

Յուրաքանչյուր քարտեզ ոչ միայն գունեղ է, հարուստ բովանդակությամբ ու ինտերակտիվ, այլև լիովին համահունչ է տվյալ կրթական նյութին՝ թեմային ու դասին։ «Աշխարհացույցի» թվային քարտեզների բազան այսօր ներառում է ավելի քան 1000 քարտեզագրական շերտ և լիովին բավարարում է ՀՀ հանրակրթական ծրագրի կարիքները՝ նպաստելով տարբեր առարկաների իմաստալից ուսումնառությանը։

Սակայն․․․ «Աշխարհացույցի» քարտեզները մեզ համար պարզապես ֆիզիկական պատկերումներ չեն․ դրանք նախ և առաջ մեր պատմական ժառանգությունը թվային միջավայրում հասանելի դարձնելու, պահպանելու ու սերունդներին փոխանցելու կարևոր միջոց են։

«Աշխարհացույցի»՝ Մեծ Հայքի առաջին ամբողջական թվային դպրոցական քարտեզը լավագույն օրինակներից է․ այն թույլ է տալիս հայ սովորողին իսկապես հասկանալ, ուսումնասիրել ու վերլուծել մեր հայրենիքի պատմական աշխարհագրությունը՝ հպարտությամբ և ճշգրիտ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.