📢 Մեկնարկում է «Աշխարհացույցի» ուսուցիչների եռամսյա վերապատրաստումների 8-րդ շրջափուլը
Նոր շրջափուլ, նոր առարկաներ, նոր հնարավորություններ Հարգելի՛ ուսուցիչներ, Շա՞տ էիք սպասում այս հայտարարությանը։ Դե ինչ, եկել ենք։ Հոկտեմբերի 23-ից «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա հեռավար անվճար վերապատրաստումների արդեն 8-րդ շրջափուլը։ Եվ այս անգամ …
Պատմությունից դեպի կյանքի գիտություն․ կենսաբանությունն արդեն «Աշխարհացույցում» է
2021 թվականին «Աշխարհացույցն» իր ճանապարհը սկսեց Հայոց պատմությունից։ Մեր նպատակն էր ստեղծել նորարարական միջավայր, որտեղ կրթական բովանդակությունը «կկենդանանար» ժամանակի ու տարածության մեջ՝ դառնալով տեսանելի, ներգրավող և հետազոտելի։ Այդ գաղափարից աստիճանաբար ձևավորվեց կրթական էկոհամակարգ։ Պատմության շուրջ զարգացան նոր առարկայական ուղեծիրներ, հարթակը հարստացավ միջառարկայական …
Աշխարհացույցը՝ որպես կրթական գործիք, հավասարը չունի Հայաստանում․ զրույց Նեղոցի հիմնական դպրոցի տնօրենի հետ
Լոռու մարզում՝ Հայաստան-Վրաստան սահմանին մոտ, կա մի փոքրիկ համայնք, համայնքում՝ փոքրիկ դպրոց, որն ունի մեծ երազանքներ։ Նեղոցի հիմնական դպրոցում կրթական նորարարությունները ոգևորությամբ են ընդունում ու մասնակցում բոլոր հնարավոր մրցույթներին ու ծրագրերին։ Դրանցից դպրոցի տնօրենն առանձնացնում է մեկը, որի մասին առանձնակի հպարտությամբ է …
«Աշխարհացույցի» ֆլեշմոբերը․ կրթական նախաձեռնությունից՝ ստեղծարար համայնք
Ամառը Հիմնադրամում չի նշանակում դադար։ Այն նոր գաղափարների, ստեղծարար հանդիպումների և արդեն ձևավորված կրթական համայնքի հետ հերթական հանդիպման ժամանակն է։ Հուլիսի 23-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը հյուրընկալեց «Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» ֆլեշմոբի հաղթողներին։ Շիրակի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից միացած 22 դեսպան-աշակերտներն …
«Տղամարդ ուսուցիչների համար մեծ անելիք կա դպրոցում՝ գիտելիք փոխանցելուց մինչև արժեհամակարգի ձևավորում»․ զրույց Աշխարհացույցի մենթոր-ուսուցիչ Սասուն Վարդանյանի հետ
«Ես չեմ հավատում ճակատագիր ասվածին, բայց 2024-ին «Վիզուալ Հայաստան»-ի հետ հանդիպումն ամբողջությամբ փոխեց իմ գործունեությունը, պատկերացումներն ու մտածելակերպը»։ Մեղվապահ Սասուն Վարդանյանը մի օր հասկացավ, որ իր տեղը դպրոցն է, առաքելությունը՝ ուսուցիչ լինելը։ Կրթությամբ մանկավարժը վերջնական որոշումը կայացրեց 2020-ի պատերազմից հետո։ Այժմ պատմություն …
Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ ավարտվեց «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների ամենամասշտաբային՝ 7-րդ շրջափուլը
Երբ վերապատրաստումն ավարտվում է, իսկ փոփոխությունը՝ շարունակվում Երեք ամիս շարունակ, շաբաթը երկու անգամ՝ նույն ժամերին, Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքից հարյուրավոր ուսուցիչներ միավորվում էին մեկ ընդհանուր կրթական միջավայրում։ Նրանք գալիս էին նոր գիտելիքներ և գործիքներ ձեռք բերելու, սակայն երեք ամիս անց իրենց …
Վախից դեպի առաջնորդություն. «Աշխարհացույցի» մենթորության ծրագրի երրորդ հոսքի պատմությունը
Ի՞նչ է փոխվում, երբ ուսուցիչն այլևս չի վախենում տեսախցիկից, հետադարձ կապից, սխալվելուց, նոր մեթոդ փորձարկելուց կամ գործընկերների առջև խոսելուց։ Այս հարցի ամենաանկեղծ պատասխանները հնչեցին հունիսի 29-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում կայացած «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի ավարտական միջոցառման և կլոր սեղան-քննարկման ընթացքում։ …
Յուրաքանչյուր երեխայի հասանելի աշխարհ
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ոչ միայն ներկա լինել, այլև մասնակցել, ինքնարտահայտվել, զարգանալ և իրեն գործընթացի լիարժեք մաս զգալ։ Այս հարցի շուրջ էր հունիսի 10-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում կայացած «Աշխարհացույցը՝ որպես համընդհանուր ներառականությանը նպաստող գործիք» թեմայով մասնագիտական հանդիպումը, …
Աշխարհացույց․ Սյունիքի փորձը
Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույցի» մարզային վերապատրաստումների ծրագրի երկրորդ հաշվետու հանդիպումը՝ «Աշխարհացույց․ Սյունիքի փորձը» խորագրով։ Հանդիպումը մեկ հարթակում համախմբել էր մարզի դպրոցների տնօրենների, ուսուցիչների, կրթական համայնքի ներկայացուցիչների և ծրագրի մասնակիցների՝ կրթական փոփոխությունների, …


