ՄԱԶԾ «Կլիմայական արկղիկը»՝ Աշխարհացույցում
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի և ՄԱԶԾ-ի (UNDP) համագործակցության արդյունքում «Կլիմայական արկղիկ» կրթական ծրագրի բովանդակության մի մաս ինտեգրվեց Աշխարհացույց հարթակում (EdTech brainograph.com)։ Այսուհետև հարթակում հասանելի է «Կլիմայական փոփոխության հիմնախնդիրը» թեման՝ հարստացված հատուկ մշակված քարտեզներով, ժամանակացույցով, հատուկ կատիգորիաներով, վիզուալներով, հարակից ուսումնական …
Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ մեկնարկեց «Աշխարհացույց» հարթակի եռամսյա վերապատրաստումների 7-րդ շրջափուլը
Մարտի 4-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկեց «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստումների 7-րդ շրջափուլը՝ միավորելով Հայաստանի և Սփյուռքի հարյուրավոր ուսուցիչների։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն այս տարի ևս մեծ է։ Վերապատրաստումների նոր շրջափուլի համար գրանցվել է 1623 ուսուցիչ՝ Հայաստանի Հանրապետությունից …
Նոր փուլ՝ Աշխարհացույցի մարզային վերապատրաստումների ծրագիր
Մարզային վերապատրաստումների եռաստիճան համակարգի մեկնարկով «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագիրը զարգացման նոր և կարևոր փուլ է մտնում։ Այս նորամուծության նպատակը կրթության որակի կայուն բարձրացումն է, որպեսզի ժամանակակից կրթական մոտեցումները հասանելի դառնան Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում։ Տեղային առաջնորդություն՝ հանուն համակարգային …
Սպասված և ինտերակտիվ հանդիպում․ Վիզուալի թիմը հյուրընկալեց «Բացահայտելով Աշխարհացույցը» ֆլեշմոբի հաղթողներին
Բուռն ու ստեղծարար 2025 թվականն իր արձագանքն է շարունակում գտնել նաև 2026-ի առաջին ամիսներին։ Օրերս էլ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում կայացավ տարվա ֆլեշմոբերի հաղթողների հանդիպումը, որը վերածվեց փորձի փոխանակման, ոգեշնչման և ապագա նախաձեռնությունների համատեղ ձևավորման յուրահատուկ հարթակի։ 2025 թվականի ընթացքում «Աշխարհացույց» …
«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի մենթիների հետ առկա հանդիպում-քննարկում
Օրերս «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում կայացավ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի մենթիների հետ հանդիպում-քննարկում, որը կարևոր միջանկյալ փուլ էր ծրագրի ընթացիկ տարվա իրականացման համար։ Հանդիպման նպատակն էր ստեղծել բաց, համագործակցային միջավայր՝ ծրագրի նպատակների, կառուցվածքի, սպասվող արդյունքների և մասնակիցների դերակատարության շուրջ միասնական պատկերացում …
Դպրոցը որպես ստեղծարար լաբորատորիա ու մշակութային հարթակ
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ ՍԷԱԴ 2025 ՆՈՒ մրցույթ — ծրագրի հաղթող դպրոցների հանդիպումը՝ ապահովելով փորձի փոխանակման, ոգեշնչման միջավայր։ Մեկ հարթակի շուրջ հավաքվել էին դպրոցներ Հայաստանի տարբեր մարզերից՝ ներկայացնելու իրենց նախագծային աշխատանքների ճանապարհը, ձեռքբերումներն ու հաղթահարված մարտահրավերները։ Այս օրը ևս մեկ անգամ հաստատեց՝ …
«Նախագծային ուսուցումն Աշխարհացույցի օգնությամբ»
նոր երաշխավորված դասընթաց «ՍԻՆԹԵԶ» ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակներում Ուրախությամբ ներկայացնում ենք ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված նոր, կիրառական և արդիական դասընթացը՝ «Նախագծային ուսուցումն Աշխարհացույցի օգնությամբ», որը մշակվել է ժամանակակից կրթության պահանջներին համահունչ և նպատակ ունի ուսուցիչներին զինել նախագծերի վրա հիմնված ուսուցման (ՆՈւ) …
ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ, ՆՈՐԱՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
📢 Հայտարարություն Եռամսյա վերապատրաստումների մասնակցության համար Հարգելի՛ ուսուցիչներ, Ցանկանո՞ւմ եք ձեր դասերը դարձնել ավելի տեսանելի, կենդանի ու ներգրավող, դառնալ «Աշխարհացույցի» գիտակ, հմուտ կամ հետազոտող ուսուցիչ։ Եթե այո՝ միացե՛ք մեզ։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մարտի 4-ից մեկնարկում է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի գործածման …
«Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շո՛ւնչը դարձիր…»
Երկու օր՝ շնորհակալության, ոգեշնչման և մասնագիտական ձեռքբերումների շուրջ Փետրվարի 6-ին և 7-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցան «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստումների 6-րդ շրջափուլի ամփոփիչ և հավաստագրերի հանձնման հանդիսավոր միջոցառումները։ Երկու օր շարունակ հիմնադրամի հարկի տակ …
Աշխարհացույցի ծնողական համայնքը․ անդրանիկ հանդիպում
Հունվարի 23-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում տարբեր դպրոցներում սովորող երեխաների 30-ից ավել ծնողների հետ։ Հանդիպման օրակարգի առանցքն էր ծնողի տեսանկյունից սովորողներին առնչվող խնդիրների վերհանումը։ Քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք մտահոգություններ, մասնավորապես՝ դասագրքերի պակասը, տնային հանձնարարությունների չափից ավելի ծանրաբեռնվածությունը, աշակերտների մոտիվացիայի …


