Եռամսյա վերապատրաստումների ծրագիր՝ երաշխավորված մոդուլային ծրագիր
2026 թվականի մայիսի 22-ին «Աշխարհացույցի եռամսյա վերապատրաստումներ» ծրագիրը ևս երաշխավորվեց որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։ Ծրագիրը ուսուցիչներին տրամադրում է ժամանակակից մանկավարժական գիտելիքներ, թվային գործիքներ և «Աշխարհացույցի» արդյունավետ կիրառման հմտություններ։
«Աշխարհացույցի մենթորական կրթաթոշակ»՝ երաշխավորված մոդուլային ծրագիր
2026 թվականի հունվարի 16-ին «Աշխարհացույցի մենթորական կրթաթոշակ» ծրագրի ուսումնական ծրագիրը երաշխավորվեց որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։ Այն ուսուցիչներին օգնում է զարգանալ ոչ միայն որպես մասնագետներ, այլև որպես մենթորներ և կրթական առաջնորդներ։