«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկ
2024 թվականի հոկտեմբերի 17-ին «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկը երաշխավորվեց որպես ուսումնամեթոդական ռեսուրս: Ձեռնարկին իրենց դրական կարծիքն են տվել՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան։
«Վիզուալ Հայաստանը»՝ ուսուցիչների պարտադիր վերապատրաստում իրականացնող կառույց
2024 թվականի օգոստոսի 21-ին Հիմնադրամը երաշխավորվեց որպես ուսուցիչների հերթական պարտադիր վերապատրաստումներ իրականացնող կառույց: Այս ճանաչմամբ «Վիզուալ Հայաստանի» վերապատրաստման ծրագրերը դարձան ուսուցիչների պետական մասնագիտական զարգացման համակարգի մաս՝ հնարավորություն տալով վաստակելու կրթական կրեդիտներ։