14-ամյա Սամվել Գալստյանի համար պատմության և աշխարհագրության ավանդական դասերը հաճախ նման էին մշուշի, որտեղ փաստերը խամրում էին, քարտեզները՝ լղոզվում, իսկ տեղեկույթն այդպես էլ գիտելիք չէր դառնում։ Իրավիճակը փոխվեց դպրոց «Աշխարհացույցի» ու սմարթ-էկրանի մուտքով, որն ինքն էր վաստակել ուսուցչի ու դասընկերների հետ կատարած նախագծային աշխատանքի շնորհիվ։
«Այս հարթակի միջոցով սովորելն ավելի հեշտ է ու հարմար, մենք ավելի լավ ենք ընկալում առարկան։ Նույնիսկ այն դասընկերներս, որոնք խնդիրներ ունեն դասի հետ, հիմա ավելի հեշտ են սովորում։ Մինչև «Աշխարհացույցը» ես կարդում էի դասը, փորձում մտապահել այն, բայց որոշ ժամանակ անց սկսում էի մոռանալ։ Ինչ սկսել ենք «Աշխարհացույցով» դաս անել, այն կարծես «դաջվում է» հիշողությանս մեջ։ Հիմա հստակ պատկերացնում եմ դասի թեման, տեսնում եմ պատճառահետևանքային կապերը, վերլուծում՝ իրադարձությունները և հեշտորեն հիշում այն»,- անկեղծանում է Սամվելը։
Վստահ է՝ դպրոցում չկա մի աշակերտ, որը չիմանա հարթակից օգտվելու պարզագույն քայլերը։ Բայց ինքն այն քչերից է, ով գիտի օգտվել բոլոր գործիքներից՝ օգնելով նաև դասընկերներին։ Դպրոցից դուրս էլ՝ ազատ ժամանակ, շարունակում է ուսումնասիրել հարթակը։
«Իմ սիրած գործիքը քանոնն է։ Դրանով չափում եմ հեռավորությունը տարբեր երկրների միջև։ Օրինակ՝ վեցերորդ դասարանում ուսումնասիրում էինք Հռոմեական կայսրությունը, որը ցանկանում էր գրավել ամբողջ Ասիա աշխարհամասը։ Ինձ հետաքրքիր էր, թե որքան էր հեռավորությունը Հռոմից մինչև Պարթևստան։ Ուզում էի հասկանալ, թե զորքը որքան է քայլել այնտեղ հասնելու համար»,- պատմում է Սամվելը։
Սամվելը՝ որպես հարթակի միջոցով գիտելիք ձեռք բերող աշակերտ, մեկ առաջարկ ունի «Վիզուալ Հայաստանի» թիմին՝ ստեղծել «Աշխարհացույցի» հավելվածը, որպեսզի այն ներբեռնեն սմարթֆոն՝ հարթակ ավելի արագ ու հեշտ մուտք գործելու համար։
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.