«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիր

Ժամանակակից դասարաններում կրթաօժանդակ տեխնիկան ավելին է, քան պարզապես տեխնիկական միջոց․ այն մեր ժամանակների թուղթն ու գրիչն է, որի միջոցով սովորողն ուսումնասիրում ու հասկանում է աշխարհը․․․

Դպրոցների տեխնիկական վերազինման ուղղությունը բնականորեն ձևավորվեց «Աշխարհացույց» հարթակը դպրոցներում ներդնելիս, որպեսզի նվազեցնենք կրթական տեխնիկայի սուր կարիքը։ Ստեղծվեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթը, որը լիակատար հավասար հնարավորություններ է տալիս բոլոր դպրոցներին նախագծային աշխատանք կատարելու միջոցով վաստակել ժամանակի լավագույն ուսումնաօժանդակ տեխնիկա։ Այն խթանում է ուսուցիչ-աշակերտ համագործակցությունը, ստեղծարար, վերլուծական միտքը՝ երաշխավորելով, որ տեխնիկան ոչ թե պասիվ հավելում, այլ կրթական զարգացման իրական խթան կդառնա։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.