«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկ

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը ևս ստեղծվեց ի հասցեագրումն վերհանված կարիքի։ Տարիներ ի վեր հայ ուսուցիչները չեն ունեցել մասնագիտական կիրառական մի ռեսուրս, որը կարող էր ուղղորդել նրանց ամենօրյա դասավանդումը։ Կարիք, որ մեզ համար որպես խնդիր ձևակերպվեց 1000-ից ավելի ուսուցիչների հետ մեր աշխատանքի արդյունքում։ Ձեռնարկում հայ ուսուցչի համար հավաքվել, մշակվել ու տեղայնացվել է հանրակրթության ոլորտում աշխարհում այսօր գոյություն ունեցող առաջատար գիտելիքը՝ դասավանդման մեթոդաբանություններ, ռազմավարություններ ու հնարներ, որոնք «Աշխարհացույց» հարթակի միջոցով լիարժեք կիրառելի են դարձել։

Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից որպես ուսումնամեթոդական գրականություն, որում տեղ գտած բոլոր մեթոդներն ու հնարները փորձարկվել են «Աշխարհացույց» կրթական հարթակի վերապատրաստումներին մասնակից ուսուցիչների շրջանում։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.