Վերսկսվում է «Աշխարհացույց»-ի եռամսյա վերապատրաստումների 4-րդ փուլը
Uncategorized

Վերսկսվում է «Աշխարհացույց»-ի եռամսյա վերապատրաստումների 4-րդ փուլը

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մարտի 1-ից վերսկսում է «Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա հեռավար անվճար վերապատրաստումները։ Հանդիպումների օրն ու ժամն անփոփոխ է՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 19:00-ին, Zoom հարթակում։

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 25-ը գրանցվել հետևյալ հղումով։ 

Եռամսյա սեմինարի ընթացքում ուսուցիչները․ 

  • զրոյից կսովորեն կիրառել «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմը,
  • կիրականացնեն դասեր «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով՝ կիրառելով տարբեր հնարներ ու մեթոդներ,
  • կկիրառեն դասերի ընթացքում և հնարավորություն կունենան այն ներկայացնել մեր հեռավար դասընթացների ժամանակ։

Ուշադրություն․ ուսուցիչը վերապատրաստումներին կարող է հանդես գալ որպես բանախոս՝ աշխատելով հետևյալ ձևաչափով։

Եռամսյա դասընթացի ավարտին այն ուսուցիչները, որոնք

  • մասնակցել են վերապատրաստումներին,
  • կիրառել են հարթակը դասերի ընթացքում,
  • կիսվել են իրենց փորձով գործընկերների հետ,

կստանան Visual Armenia Foundation / Վիզուալ Հայաստան հիմնադրամ-ի «Աշխարհացույց» ծրագրի կամավոր մասնակցության հավաստագրեր։