120 դպրոց, 120 դաս․ Աշխարհացույցի ազդեցության հետքերով

Դպրոցներն օրեր անց կամփոփեն իրենց ակադեմիական տարին ու կանցնեն ամառային հանգստի, մենք էլ փորձենք ամփոփել մեր դպրոցական այցերը, որոնք այս տարի մեզ հասցրին Հայաստանի 120 հանրակրթական դպրոցներ՝ Երևանից մինչև Չինարի, Ծաղկաշենից մինչև Իսահակյան։ Երեք ամսում ավելի քան 7000 կիլոմետր անցած Հիմնադրամի թիմն Աշխարհացույցի կիրառմամբ դասեր դիտելու հնարավորություն ունեցավ թե՛ սմարթ-էկրանով զինված, թե՛ սմարթ-էկրան չունեցող դպրոցներում։ […]

«Չես նկատում, թե ժամանակը որքան արագ է թռչում, երբ անում ես մի բան, որը կարևոր ես համարում». զրույց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի պրոդուկտի զարգացման ղեկավար Արմեն Ներսեսյանի հետ

«Հասնել այնպիսի արդյունքների, որ «Աշխարհացույցը»՝ «Բրեյնոգրաֆը», թնդա ամբողջ աշխարհում, Հայաստանն իր մեծ դերն ունենա համաշխարհային կրթության ասպարեզում, ու դրանով գուցե ինչ-որ չափով բարձրացնենք մեր երկրի անվտանգությունը»: «Աշխարհացույց» ծրագրի ստեղծման գործում Արմեն Ներսեսյանն իր ուրույն ներդրումն ունի: Նորարարական կրթական այս հարթակի տեխնոլոգիական յուրաքանչյուր մանրուք կյանքի է կոչվում նրա անմիջական մասնակցությամբ: Հիշում է` ինչպես երեկ. 2020 թվականի […]

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025»

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցութային ծրագրի մեկնարկը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներին զինել նոր սերնդի կրթական սմարթ-էկրաններով՝ որպես ժամանակակից կրթական միջավայր ձևավորող թվային ենթակառուցվածքի առանցքային բաղադրիչ։ Մրցութային ծրագիրը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ հեղինակային ծրագրերի նման, մշակվել և […]

«Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը կծառայի նաև սփյուռքի երեխաներին

Մայիսի 7-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, համաձայն որի՝ թեմի կրթական կենտրոններն ուսումնական գործընթացը կազմակերպելիս այսուհետև կիրառելու են «Աշխարհացույց» հարթակը (կայքը՝ brainograph.com): Պարոն Ղազարյանն իր խոսքում նշեց, որ թեպետ Հիմնադրամն առերես և առցանց հանդիպումների միջոցով Աշխարհացույցը […]

Ե. Չարենցը «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակում

Վիզուալ Հայաստան հիմնադրամը շարունակում է ընդլայնել համագործակցությունը թանգարանների հետ՝ որպես ուսուցման գործընթացը հարստացնող յուրատեսակ կենտրոններ։ Թանգարանների միջազգային օրը պատեհ առիթ էր ամրագրելու հայ հանճարեղ գրող Ե.Չարենցի տուն-թանգարանի հետ Հիմնադրամի համագործակցությունը։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2025 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն էր «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»՝ թանգարանները որպես մշակութային հիշողության պահպանման և գիտելիքի փոխանցման հարթակներ։ Այս խորագրի […]

Հիմնադրվեց «Աշխարհացույց»-ի դպրոցների ասոցիացիան. ձևավորվում է համագործակցության կարևոր մի հարթակ նորարար և արժեքահեն կրթության շուրջ

2025 թ. մայիսի 17-ին պաշտոնապես հիմնվեց «Աշխարհացույց» դպրոցների ասոցիացիան։ Երևանի և Հայաստանի մարզերի 60 հանրակրթական դպրոց միացան Հիմնադրման հռչակագրին՝ ստորագրությամբ հաստատելով իրենց վճռականությունը դպրոցների հզորացմանն ու փոխադարձ աջակցմանն ուղղված համագործակցության ճանապարհին։ Ասոցիացիայի ստեղծման գաղափարը պատկանում է Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանին։ Նա իր դպրոցում հյուրընկալել էր Վիզուալ Հայաստան հիմնադրամին և տասնյակ […]

«Աշխարհացույցը հենց մեզ համար է»․ զրույց Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի հետ

«Ինչո՞վ է բացառիկ «Աշխարհացույց»-ը. այն ցանկացած երեխայի, ունենա լսողություն խնդիր, թե ոչ, ինֆորմացիան լիարժեք ընկալելու մեծ հնարավորություն է տալիս»։ Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր մուտք գործելիս առաջինը մանուշակագույն դուռը կնկատեք՝ դրոշմված երեխաների գունավոր ձեռքերով։ Ով չի նկատում, տնօրեն Արմինե Բաբայանը հատուկ ուշադրություն է հրավիրում։ Գաղափարի հեղինակն ինքն է։ Կրթահամալիր ոտք դնելու առաջին օրից […]

Չինարի, Արծվաբերդ, Սևքար, Զանգակատուն․․․ սահմանապահ գյուղերը՝ կրթության համաչափ զարգացման օրինակներ

Հայաստանի սահմանապահ բնակավայրերի դպրոցները մշտապես գտնվել են «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր դպրոց՝ լինի մայրաքաղաքից մեկ, թե 5 կամ 6 ժամ հեռավորություն վրա, կարիք ունի պատշաճ հոգածության ու աջակցության, որտեղ կրթական միջավայրը պետք է նպաստի համայնքի սովորողների մտավոր ներուժի առավելագույնս բացահայտմանն ու իրացմանը։ Մարզային այցերի շրջանակներում մեր դասալսումները սահմանային գյուղական համայնքների դպրոցներում՝ Չինարի, Արծվաբերդ, […]

Զոլաքարից Իջևան՝ Աշխարհացույցին միանալու համար․ կայացավ Մանկավարժական մտքի 7-րդ փառատոնը

Ապրիլի 19-ին Տավուշի մարզի Իջևանի հ. 5 հիմնական դպրոցն իր հարկի տակ հյուրընկալեց սպասված և արդեն ավանդույթ դարձող Մանկավարժական մտքի փառատոնը: Ինչպես ծրագրված էր, թվով 7-րդ փառատոնին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը ներկայացավ «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկի գործածման աշխատարանով, Աշխարհացույց կրթական հարթակի նոր գործիքակազմի ներկայացումով, ինչպես նաև Աշխարհացույցին նոր միացող ուսուցիչներին տրամադրվեց առանձին խորհրդատվություն՝ օգնելով վերջիններիս լիարժեք […]

«Ինչ սկսել ենք «Աշխարհացույց»-ով դաս անել, այն կարծես դաջվում է հիշողությանս մեջ»․ զրույց աշակերտ Սամվել Գալստյանի հետ

«Բոլոր երեխաները, նույնսիկ նրանք, որ լավ չեն սովորում կամ հիշելու խնդիր ունեն, երբ տեսնում են, վիզուալ պատկերացնում են թեման, հեշտ են ընկալում դասն ու հիշում»։ Տասնչորսամյա Սամվել Գալստյանը սովորում է Նոր Ուղու միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում։ Հենց նրա ու դասընկերների կատարած նախագծային աշխատանքի շնորհիվ ուսումնական տարվա սկզբին դպրոցը համալրվեց սմարթ-էկրանով։ Մասնակցությունը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրին […]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.