Դպրոցում սովորելիս պատմությունը Մարգարիտի սիրելի առարկան էր։ Հայրը, որը պատմաբան էր և ոլորտի լավագույն մասնագետներից, տանն ուներ պատմական գործիչների և վայրերի նկարներով ալբոմ։ Նա հաճախ էր թերթում այն՝ երազելով հայտնվել այդ վայրերից մեկում։ «Երբ սկսեցի դպրոցում աշխատել, հորս նման կարևորում էի դիդակտիկ նյութերի, քարտեզների առկայությունը պատմության դասերին։ Կազմում էի սահիկաշարեր՝ փորձելով դասը դարձնել ավելի հետաքրքիր, բայց միշտ ինչ-որ բան էր պակասում՝ քարտեզների սղություն, սովորողների մոտիվացիայի բացակայություն։ Ժամանակն անցնում էր, և ես զգում էի, որ սերունդը թևակոխել է 21-րդ դար, իսկ ես՝ մնացել 20-րդ դարում։ Ստիպված էի փնտրել ուսումնաօժանդակ նոր լուծումներ»։
2022 թ․ «Աշխարհացույցի» մասին առաջին անգամ Մարգարիտն իմացավ սոցիալական հարթակներից։ Ամիսներ անց «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների» ծրագրի իր գործընկերներից մեկը նորից կիսվեց «Աշխարհացույցի» հղումով։ Այս անգամ նա անմիջապես գրանցվեց հարթակում։ «Ի զարմանս ինձ՝ գտա այն ամենը, ինչ որոնում էի՝ կենդանացող քարտեզներ, հանրագիտարանային հոդվածներ, դինամիկ ժամանակացույց, ուսանելի մեդիանյութ։ Սա այն գործիքն էր, որն ինձ կօգներ քայլել ժամանակի հետ համընթաց։ Հարթակն ինձ վերադարձրեց մանկության տարիներ՝ դեպի հորս ալբոմը, բայց արդեն՝ նոր իրականության մեջ։
Շուտով հիմնադրամից ստացա հեռախոսազանգ՝ մասնակցելու «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումներին։ Չնայած 14 տարվա աշխատանքային փորձին՝ երբեք նման համագործակցային վերապատրաստման չէի մասնակցել․ այն շրջադարձային եղավ իմ մասնագիտական ճանապարհին։
Եվ ահա արդյունքը․ սաներիս աչքերում շուտով նոր փայլ ու ոգևորություն տեսա։ Նոր բարձրացող ձեռքեր, ավելի խորքային և տրամաբանված թեմատիկ հարցեր, որոնք վերածվում էին հետաքրքիր քննարկումների։ Նրանց ոգևորությունն ինձ մղեց մասնակցելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» և «Մենթորության կրթաթոշակ» ծրագրերին։
Այն օրը, երբ իմացանք, որ սմարթ-էկրան ենք վաստակել, դպրոցում իսկական տոն էր. սովորողները ծափ էին տալիս ու պարում ուրախությունից։ Սակայն հիմնարար փոփոխությունն էր մասնագիտական իմ կյանքում մենթորության ծրագիրը, որն ինձ զինեց դասապրոցեսը վերափոխելու բոլոր գործիքներով․․․ Իմ աշակերտներն այլևս անգիր չեն սովորում․ նրանք վերլուծում են, ստեղծագործում, մտածում։ Դա 180 աստիճանի շրջադարձ էր իմ դասավանդման մեջ»։
Մենթորության ծրագրից ստացած գիտելիքներով Մարգարիտն օգնեց իր և այլ դպրոցների գործընկեր ուսուցիչներին՝ ստանալու տարակարգեր, իսկ 2024 թ․ ինքն արժանացավ ուսուցչի 4-րդ աստիճանի որակավորման։
««Աշխարհացույցը» պարզապես հարթակ չէ, այլ՝ կենսունակ համայնք։ Մի վայր, որտեղ հարցերը ողջունելի են, աջակցությունը՝ իրական, իսկ աճը՝ բոլորինը»։
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.