530 ուսուցիչ ցանկանում է մասնակցել «Աշխարհացույց»-ի վերապատրաստումների 4-րդ շրջափուլին
Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդող շուրջ 530 ուսուցիչ պատրաստ է միանալ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակն օգտագործող մանկավարժական ընդլայնվող համայնքին․ եռամսյա հեռավար վերապատրաստումների նոր՝ 4-րդ շրջափուլը մեկնարկված է։ Առաջին հանդիպմանը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի թիմը ներկայացրեց կրթական հարթակի գաղափարախոսությունը, առավելությունները, պատասխանեց մասնակիցների հարցերին։ «Վիզուալ …
«Որպես տնօրեն՝ նկատել եմ՝ հարթակի կիրառության արդյունքում դասերը դարձել են ավելի արդյունավետ, աշակերտները հետաքրքրությամբ են սովորում․․․»․ Աշխարհացույցի մարզային սեմինարն Արագածոտնում էր
«Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հնարավորություններին ծանոթանալու հերթն այս անգամ Արագածոտնի մարզի ուսուցիչներինն էր։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները մարտի 2-ին Թալինի ավագ դպրոցում իրականացրին «Աշխարհացույց»-ի ճանաչման և գործածման սեմինար, որին մասնակցեց 51 ուսուցիչ։ «Աշխարհը հիմա այնպես է զարգանում, որ վիզուալը շատ ավելի …
«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի առաջին շրջանավարտները ստացան հավաստագրեր
«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023» ծրագրի մասնակից 20 ուսուցիչ ստացավ մենթորի որակավորում։ Առաջին շրջանավարտներն այսօր հյուրընկալվել էին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում՝ ստանալու իրենց հավաստագրերը և խոսելու առաջիկա անելիքների մասին։ «Ուսուցիչները ստանձնել են ամենակարևոր դերը՝ կրթելու ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ քաղաքացիներ, իսկ նոր սերնդի հետ …
«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագիր
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում, հայտարարում է հանրակրթական դպրոցներին տեխնիկապես վերազինելու և հզորացնելու՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագրի մեկնարկը։ 2023 թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարեգործական ճանաչված այս ծրագրի նպատակն է՝ ՀՀ-ի հանրակրթական դպրոցներին վերազինել նոր սերնդի կրթական …
«Աշխարհացույց»-ն ընդլայնում է հավաստագրված ուսուցիչների համայնքը
Քառասուն ուսուցիչ այսօր համալրեց «Աշխարհացույց» կրթական ծրագրի վերապատրաստումների արդյունքում հավաստագրեր ստացած ուսուցչական համայնքը։ Այս ուսուցիչները լրացուցիչ ջանք են ներդրել ոչ միայն «Աշխարհացույց» նորարարական հարթակից օգտվելու համար, այլև կիրառել են ձեռք բերածն ու իրենց փորձով կիսվել գործընկերների հետ։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում տեղի …
«Աշխարհացույց»-ում գործարկվել է աշխարհագրություն առարկայի պիլոտային տարբերակը
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի թիմը երկարատև աշխատանքի արդյունքում կրթական համայնքի դատին է հանձնում երկար սպասված ևս մեկ օգտակար պրոդուկտ։ «Աշխարհացույց» կրթական հարթակում գործարկվել է աշխարհագրություն առարկայի պիլոտային (բետա) տարբերակը։ Վստահ ենք, որ աշխարհագրության դասավանդումն այսուհետ կլինի առավել ինտերակտիվ, պատկերավոր և հետաքրքիր։ Այժմ …
Վերսկսվում է «Աշխարհացույց»-ի եռամսյա վերապատրաստումների 4-րդ փուլը
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մարտի 1-ից վերսկսում է «Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա հեռավար անվճար վերապատրաստումները։ Հանդիպումների օրն ու ժամն անփոփոխ է՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 19:00-ին, Zoom հարթակում։ Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 25-ը գրանցվել հետևյալ հղումով։ Եռամսյա …
«Աշխարհացույց» հարթակը Մանկավարժական մտքի ամենամյա փառատոնին
Դեկտեմբերի 9-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական հարթակը ներկայացվեց Մանկավարժական մտքի ամենամյա՝ IV փառատոնում, որն անցկացվեց Գլոբալ Բրիջ դպրոցում և իր շուրջ համախմբեց Հայաստանի բոլոր մարզերից ժամանած ավելի քան 200 խոսնակի և 500 մասնակցի։ Փառատոնի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել Հայաստանի …
Կրթությունն է ճանապարհը դեպի բարեկեցիկ ապագա
Մինչ տարին մոտենում է իր եզրագծին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ամփոփում է «Աշխարհացույց» ծրագրի շրջանակում 40 հանրակրթական դպրոցների նորագույն սմարթ-էկրաններով համալրելու ծրագիրը: Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում էին հավաքվել Երևանի և մարզերի 40 դպրոցների ուսուցիչներ եւ …


