«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում էին հյուրընկալվել ԿԶՆԱԿ հիմնադրամի գործընկերները
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում էին հյուրընկալվել ԿԶՆԱԿ հիմնադրամի գործընկերները։
Հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչների հետ ամփոփել ենք «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի ճանաչման և գործածման անվճար մարզային սեմինարների առաջին շարքը, որին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերի 304 դպրոցի 459 ուսուցիչ։
Մեր գործընկերների հետ կարևորել ենք համագործակցությունն ու նախանշել հետագա համատեղ անելիքները։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին Վիզուալ Հայաստանը և ԿԶՆԱԿ-ը համագործակցության հուշագիր են կնքել, որով նախատեսվում է «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի տարածումն ու զարգացումը։