«Վիզուալ Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է ՍԻՆԹԵԶ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը հեղինակել է նոր ՍԻՆԹԵԶ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որը նախատեսված է բոլոր այն ուսուցիչների համար, ովքեր վստահ են, որ ցանկանում են կատարելագործել իրենց դասավանդման մեթոդները, կիրառել նորարարական մոտեցումներ, զարգացնել 21-րդ դարի կարևոր հմտություններ, սովորողներին փոխանցել էսսեագրության գաղտնիքները և դառնալ թվային աշխարհի ուսուցիչներ։
ՍԻՆԹԵԶ ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր, ուստի լավագույն հնարավորություն է նաև տարակարգի դիմող ուսուցիչների համար իրենց մեթոդական զինանոցը հարստացնելու և տարակարգի համար անհրաժեշտ փաստաթղթերն ապահովելու համար։
Խորացված այս դասընթացը վճարովի է և կարևոր ենք համարում նշել, որ դասընթացի համար կատարված վճարը մասնակիցները կարող են ետ ստանալ պետությունից հայտարարագրման արդյունքում սոցիալական կրեդիտների տրման շրջանակներում։ Մանրամասները տես՝ https://escs.am/am/category/non-formal ։
Դասընթացին կարող են մասնակցել հանրակրթական ոլորտի (դպրոցներ, քոլեջներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ) բոլոր դասավանդողները առանց առարկայական սահմանափակման։
ՍԻՆԹԵԶ-ը, ցրված նյութերի կամ հասկացողությունների միացման կամ միավորման պրոցես է (որպես կանոն նպատակաուղղված պրոցես) մի ամբողջության մեջ։ Ծրագիրը 21-րդ դարի դասավանդողի մասնագիտական զարգացմանը նպաստող զանազան ուղղությունների՝ օրինակ՝ կարողունակությունների, մեդիագրագիտության, դասարանի կառավարման և առաջնորդության զարգացման մոտեցումների և գործիքակազմերի ամբողջություն է:
- Մոդուլ 1 ․ 21-րդ դարի հմտությունների զարգացում (8 ժամ)
Դասընթացի նպատակն է դասավանդողներին զինել 21-րդ դարի հմտությունների խթանման և ձևավորման գործիքակազմով, կրթական փոփոխությունների համատեքստում առավել մրցունակ մասնագետներ դառնալու համար։ - Մոդուլ 2․ Էսսեագրության դասընթաց (6 ժամ)
Դասընթացի նպատակն է զարգացնել դասավանդողների՝ էսսեագրություն սովորեցնելու, էսսեներ գնահատելու և արդյունավետ հետադարձ կապ տալու կարողությունները։ - Մոդուլ 3․ Թվային աշխարհի ուսուցիչ, թվային հմտությունների հզորացման դասընթաց (10 ժամ)
Դասընթացի նպատակն է զարգացնել դասավանդողների թվային հմտությունները, փոփոխվող թվային միջավայրում առավել արդյունավետ աշխատելու համար։
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր, որն ուսուցիչները կարող են կցել նաև տարակարգ ստանալու փաթեթին։
Դասընթացի օրեր՝ առաջին փուլը տեղի կունենա օգոստոսին․ նախագրանցումից հետո կտրվեն մանրամասներ։
Դասընթացների տևողությունը՝ 24 ժամ/3 մոդուլ (Weekend-focused learning)։
Դասընթացը տեղի է ունենալու առկա (Հիմնադրամի գրասենյակում՝ Անտառայյին 164/1 հասցեով) և հեռավար (Zoom հարթակ) տարբերակներով։
Դասընթացավարներ՝ Սեդա Քոչարյան, Տիգրան Զաքարյան, Հայկանուշ Ղևոնդյան, Անի Հովհաննիսյան, Նաիրա Երկանյան, Մարիամ Խաչատրյան, Մելիք Մկրտչյան, Սերոբ Խաչատրյան և այլ դասընթացավարներ։
Նախագրանցում՝ https://forms.gle/4nhEsUrXhZ4BYaXb6
Ամբողջական դասընթացի արժեքը՝ 35000 դրամ
Դասընթացներից յուրաքանչյուրն առանձին՝ 15000 դրամ
Հաշվեհամար՝ Հ/հ՝ 2050022590211003 Ինեկոբանկ ՓԲԸ
Վճարման նպատակ դաշտում նշել՝ ՍԻՆԹԵԶ ոչ ֆորմալ կրթական ծրագիր
Հավելյալ նվեր-ռեսուրսներ՝
- հյուրասիրություն,
- Աշխարհացույցն ուսուցչի սեղանին ձեռնարկ (հասարակագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար),
- աշխատանքային թերթիկներ,
- խորհրդատվական հանդիպում։
Ի՞նչ կստանաք դասընթացի արդյունքում
- 21-րդ դարի դասավանդման ժամանակակից մեթոդների տիրապետում:
- Հաղորդակցման հմտություններ․ արդյունավետ շփման տեխնիկաներ դասարանում և համագործակցության զարգացման մեթոդներ։
- Համագործակցության զարգացում․ թիմային աշխատանք, գործընկերային ուսուցում և աշակերտների հետ արդյունավետ փոխգործակցություն։
- Խնդիրների լուծման և քննադատական մտածողություն․ վերլուծական մոտեցումների կիրառում և ստեղծագործական լուծումների մշակում ուսումնական գործընթացում, նախագծերում
- Ստեղծարարություն և ճկունություն․ նորարարական դասավանդման մեթոդների կիրառում և փոփոխվող կրթական միջավայրին հարմարվելու կարողություն:
- ՀՊՉ-ով սահմանված կարողանուկություններում հմտությունների դուրս բերում և զարգացման գործիքակազմ:
- էսսեագրություն սովորեցնելու, էսսեներ գնահատելու և հետադարձ կապ տալու գործիքակազմ:
- թվային աշխարհում դասավանդելու գործիքների տիրապետում։
Միացեք մեզ և բացահայտեք, թե որքան նորարար, հետաքրքիր ու պահանջված կարող եք լինել որպես ուսուցիչ։ Հավելյալ բոլոր հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 055 500 608։


