Հայկական դասարանների վերափոխման հնարավորություն. ևս 175 լուսավորված կրթօջախ
Դեկտեմբերի 20-ին կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցույթ-ծրագրի ամփոփիչ միջոցառումն ու պատվոգրերի հանձնումը։ Ծրագրի շուրջ 1500 շահառու և գործընկեր համախմբվեցին, որ տոնական տրամադրությամբ ամփոփեն Հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը և համատեղ տոնեն միասնական հաղթանակը։ Ծրագիրը վերածվել է մի շարժման, …
175 նորագույն տեխնիկա՝ ի հզորացում ժամանակակից ազգային դպրոցի․ ամփոփվեցին «ՍԷԱԴ 2025» մրցույթ-ծրագրի արդյունքները
Նոյեմբերի 25-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ամփոփվեցին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցույթ-ծրագրի արդյունքները։ Լավ լուրը հայտնելու համար համախմբվել էին ծրագրի աջակիցներ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, Աբովյանի թիվ …
Սպասված հանդիպում․ էսսեագրության հիմունքները՝ ՍԻՆԹԵԶ-ի հետ
Նոյեմբերի 5-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում «ՍԻՆԹԵԶ» ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ էսսեագրության հատուկ դասընթաց։ Մասնակիցները ոչ միայն խորությամբ ծանոթացան էսսեի առանձնահատկություններին, այլև ունեցան բացառիկ հնարավորություն շփվելու «Աշխարհացույցի» գլխավոր մեթոդիստ և միջազգային կրթության փորձագետ Սեդա Քոչարյանի, ինչպես նաև «Աշխարհացույցի» …
««Աշխարհացույցը» մեծ հնարավորություններ է բացում մեր առջև»․ զրույց աշակերտների հետ
Հայկազ Բեջանյանը սովորում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Երազանքն ու նպատակը բժիշկ դառնալն է․ ուզում է օգնել մարդկանց։ Լավ մասնագետ դառնալուց առաջ, վստահ է, պետք է լինել լավ մարդ և քաղաքացի, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու համար պետք …
«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026»
Հայտարարություն «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրի շրջանակներում հայտարարում է «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի մեկնարկը։ Ծրագրի նպատակն է՝ ձևավորել «Աշխարհացույց» կրթական հարթակից օգտվելու (կայքը` https://brainograph.com/), հարթակի օգնությամբ ներգրավվող դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող, արդի մեթոդամանկավարժական նոր կարողություններ զարգացնող և սեփական …
Հետահայաց՝ Դիջիթեքի «Աշխարհացույցի» տաղավարից
Դիջիթեք 2025-ի ամենաշատ հիշվող կանգառներից մեկն անկասկած դարձավ «Աշխարհացույցի» տաղավարը։ Այստեղ մարդիկ ոչ միայն տեսնում էին նորարարություն, այլ նաև անզեն աչքով տեսնում և «զգում էին», թե ինչպես է տեխնոլոգիան ծառայում ոչ թե մակերեսային տպավորության, այլ արդյունքի համար։ Շատերի համար սա բացարձակ բացահայտում …
Վերափոխման պատմություն․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի առաջին չորս տարիները
Չորս տարի։ Հարյուրավոր դպրոցներ։ Հազարավոր ուսուցիչներ։ Տասնյակ հազարավոր աշակերտներ։ Եվ մեկ ընդհանուր տեսլական՝ վերաիմաստավորել, թե ինչպես է գիտելիքը փոխանցվում և կիրառվում Հայաստանի հանրակրթական դպրոցներում։ Պատիվ ունենք ներկայացնել «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի քառամյա՝ 2021-2024 թվականների հաշվետվությունը՝ վերափոխման պատմությունը։ Սա ավելին է, քան պարզապես …
Երբ դասական երաժշտությունն ու նորարարական կրթական հարթակը համադրվում են, ծնվում է կրթելու նոր «լեզու»
«Սիմֆոնիկ ԴասA»-ն «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հետ ռազմավարական գործընկերությամբ, այս շաբաթ Գյումրիի դպրոցներում էր։ «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը դասական երաժշտությունը հասանելի է դարձնում հայկական դպրոցներում ոչ թե որպես մեկանգամյա ներկայացում, այլ որպես հանրակրթության կենսունակ բաղադրիչ։ Գյումրու ծրագրի շրջանակներում «Սիմֆոնիկ …
«TeachCup 2025»․ գիտելիքի և համագործակցության տոն
Հոկտեմբերի 11-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «TeachCup 2025» ուսուցչական գավաթ ինտելեկտուալ մրցույթը՝ հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Խաղը հնարավորություն տվեց ուսուցիչներին թիմային աշխատանքի միջոցով փորձել իրենց գիտելիքները, արագ մտածելու և միասին որոշումներ ընդունելու կարողությունները։ Միջոցառումը կազմակերպել …
Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ մեկնարկվեց «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների 6-րդ շրջափուլը
Հոկտեմբերի 10-ին՝ ուրբաթ երեկոյան, մեկնարկեց «Աշխարհացույց» կրթական հարթակի եռամսյա հեռավար վերապատրաստումների 6-րդ շրջափուլը՝ հերթական ուսումնական մարաթոնը, որին միացել են Հայաստանի բոլոր մարզերից և սփյուռքից հարյուրավոր ուսուցիչներ՝ ներկայացնելով տարբեր առարկաներ և դպրոցներ։ Այս տարվա ծրագիրն առանձնանում է նորացված դասացուցակով և հարստացված բովանդակությամբ՝ հնարավորություն …


