Մեդիա

Սեպտեմբերի 5-ը Բարեգործության միջազգային օրն է
Uncategorized

Սեպտեմբերի 5-ը Բարեգործության միջազգային օրն է

Շնորհավոր Բարեգործության միջազգային օրը․ այսօր աշխարհը մեծարում է այն անհատներին, որոնք գիտակցված ընտրություն են կատարել չլինել անտարբեր և իրենց ունեցած բարիքները ծառայեցնել այլոց բարօրությանը։

Այս օրը, սակայն, ոչ միայն մեծարանքի մասին է, այլև հրաշալի առիթ խորհելու այն մասին, որ բարի գործերը պետք է արժեքաստեղծ լինեն․ կրթող, կյանքի որակը բարելավող, թևեր տվող՝ այսպիսին է իրական բարեգործությունը, որ կարող է վերափոխել նույնիսկ հասարակություններ՝ սերունդների համար բացելով նոր հորիզոններ։

Իսկ կրթությունն այն հողն է, որտեղ բարեգործության սերմը տալիս է առավելագույն արդյունք։ Քաջ գիտակցելով այդ ներդրման ռազմավարական նշանակությունը՝ դարեր շարունակ հայազգի մեծ մեկենասները, առաջադեմ գործիչներն ու նորարարները հատուկ ուշադրության են դարձել կրթության ոլորտին՝ անհատական ջանքերով հիմնելով դպրոցներ ու վարժարաններ, գիտակրթական կենտրոններ ու համալսարաններ։ Հենց այդ հիմքերի վրա պատմության, դժվարին պահերին պահպանելով ազգային ինքնությունն ու մշակույթը, հնարավոր եղավ ապագայում վերստեղծել հայկական պետականությունը։

Շարունակելով այս շղթան և իր ընտանիքի տասնամյակների բարեգործական ժառանգությունը՝ մեր օրերում էլ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնն է իր մեծ ներդրումը բերում Հայաստանում հանրակրթության ոլորտի զարգացմանը։ Նրա տեսլականն ու ցանկությունն է նպաստել Հայաստանի հանրակրթական դպրոցներում համակարգային փոփոխություններին, որպեսզի բոլոր երեխաներն օգտնվեն դրանցից, առավելագույնս ներգրավվեն կրթական գործընթացում, իսկ ուսուցիչները հզորանան՝ հասնելով իրենց ներուժի լիարժեք իրացմանը։ Երախտապարտ ենք նրան մեր կողքին լինելու, Հայաստանի ուսուցչի, աշակերտի ու դպրոցի խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց համակարգային լուծմանն ուղղված Վիզուալ Հայաստանի կրթական ծրագրերին ոչ միայն նյութապես, այլև փորձով ու խորհրդով աջակցելու համար։

Համոզված ենք՝ կրթության բնագավառում արված այսօրվա ներդրումը մեր վաղվա հաղթանակն է։

Շնորհավոր Բարեգործության միջազգային օրը։