«Իմ հայրենիքը» և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաները հասանելի են «Աշխարհացույց» կրթական հարթակում
Սիրելի՛ ուսուցիչներ և սովորողներ,
Ուրախ ենք հայտնել, որ առարկայական ծրագրերին համապատասխան՝ «Աշխարհացույց» կրթական հարթակում բացվել են «Իմ հայրենիքը» և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների առաջին կիսամյակի համար անհրաժեշտ թեմաները՝ իրենց բոլոր դասերով։
Տարաբնույթ քարտեզների, հատուկ հարթակի համար մշակված գիտահանրամատչելի հոդվածների, լուսանկարների, դրանց բացատրագրերի, տեսանյութերի միջոցով ուսուցիչն ու սովորողն այսուհետ կարող են առավել պատկերավոր ու բազմակողմանի ուսումնասիրել հայրենիքն ու աշխարհը։
Դե իսկ հարթակի բազմաբնույթ գործիքներից մատիտը, գրիչը, քանոնը, քարտեզները համադրելու, դասեր ստեղծելու ու դրանք պահպանելու հնարավորությունները թույլ են տալիս ոչ միայն ճամփորդել անցյալում, այլև չափել, գծել, համեմատել, վերլուծել այն՝ ստանալով առավել գործնական ու մնայուն գիտելիք։
Նշված առարկաների թեմաների հարստացումը շարունակական է, և մեր թիմն աշխատում է, որ հնարավորինս շուտ հասանելի լինեն նաև 5-րդ և 6-րդ դասարաններում մնացյալ բոլոր թեմաներն ու դասերը։
Հետևեք մեր էջերին և տեղեկացված կլինեք «Աշխարհացույց» կրթական հարթակի բովանդակային և տեխնիկական հարստացման նորություններին։