Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ
Uncategorized

Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ

Հայտարարություն

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է «Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ» քառամսյա փորձարարական ծրագրի մեկնարկը։

Ծրագրի նպատակն է ձևավորել «Աշխարհացույց» կրթական հարթակից օգտվելու (կայքը https://brainograph.com/), հարթակի օգնությամբ ինտերակտիվ դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող, արդի մեթոդամանկավարժական նոր կարողություններ զարգացնող և սեփական փորձը գործընկերներին փոխանցելու կարողություններով օժտված ուսուցչական համայնք:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում պատմություն դասավանդող ուսուցիչները (ընտրվելու է 12 ուսուցիչ ՀՀ մարզերից և Արցախից): Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 30-ն է։ Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ հարցաշարը։

Ուշադրություն, նախընտրական փուլն անցած ուսուցիչները հաջորդիվ կանցնեն հարցազրույցի փուլ, որից հետո կընտրվի 12 ուսուցիչ։ Մենթորական ծրագրի պահանջները բավարարելու դեպքում ընտրված ուսուցիչները կստանան կրթաթոշակ, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում՝ նաև «Աշխարհացույց» ծրագրի մենթոր-ուսուցչի վկայական։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծրագրի հայեցակարգում։

Ծրագրին դիմելու անհրաժեշտ փաթեթը․

  • լիարժեք լրացված հարցաշար,
  • մոտիվացիոն նամակ,
  • «Աշխարհացույց» հարթակի միջոցով արված դասերի լուսանկարներ, տեսանյութեր, որոնք պետք է ուղարկել mentorship@visualarmenia.org էլ․ հասցեին՝ թեմայում գրելով ծրագրի անվանումը՝ «Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ»,
  • եթե առկա է մասնակցություն այլ կրթական ծրագրերի, ապա՝ հավաստագրերի պատճենները։