Վերափոխման պատմություն․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի առաջին չորս տարիները
Uncategorized

Վերափոխման պատմություն․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի առաջին չորս տարիները

Չորս տարի։ Հարյուրավոր դպրոցներ։ Հազարավոր ուսուցիչներ։ Տասնյակ հազարավոր աշակերտներ։ Եվ մեկ ընդհանուր տեսլական՝ վերաիմաստավորել, թե ինչպես է գիտելիքը փոխանցվում և կիրառվում Հայաստանի հանրակրթական դպրոցներում։

Պատիվ ունենք ներկայացնել «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի քառամյա՝ 2021-2024 թվականների հաշվետվությունը՝ վերափոխման պատմությունը։

Սա ավելին է, քան պարզապես զեկույց։ Սա մարդկանց, գաղափարների և կոլեկտիվ ջանքերի պատմություն է, որը նոր գլուխ բացեց հայկական կրթության մեջ՝ մի ճանապարհորդություն, որը սկսվեց մեկ կայծով՝ «Բ­րեյ­նոգ­րաֆ» կր­թա­կան տեխ­նո­լո­գի­այով, և վերաճեց նորարարության մի էկոհամակարգի, որը հայտնի է որպես «Աշխարհացույց»։

Այս էջերում դուք կգտնեք ոչ միայն տվյալներ և ձեռքբերումներ, այլև մարդկային պատմություններ՝ ուսուցիչների մասին, ովքեր խիզախել են փոխվել և մարտահրավեր նետել իրենք իրենց, աշակերտների մասին, որոնք վերարժևորել են ուսուցումը, և գործընկերների, ովքեր հավատացել են, որ կրթությունը կարող է վերափոխել երկրի ապագան։

«­Հա­յաս­տա­նում կր­թու­թյան ո­րա­կի նկատ­մամբ միշտ եմ ու­նե­ցել մտա­հո­գու­թյուն­ներ, սակայն շատ ա­վե­լի խորն ան­հանգս­տու­թյուն ապ­րե­ցի, ե­րբ դուստրս՝ 6-րդ դա­սա­րա­նի ա­շակեր­տու­հի Նա­րես, մո­տե­ցավ ի­նձ Հայոց պատ­մու­թյան դա­սի բա­ցատ­րու­թյու­նը ստա­նա­լու ա­կն­կա­լի­քով. 2020 թ. նոյեմ­բերն է­ր։ Դա­սագր­քի է­ջե­րը թեր­թե­լով և մի­ա­ժա­մա­նակ հար­ցե­րի տա­րափ ստա­նա­լով՝ հաս­կա­ցա, որ 21-րդ դա­րի ա­շա­կերտն ու­նի դա­սա­մա­տուց­ման բո­լորո­վին այլ պա­հանջ­ներ», — հաշվետվության իր ուղերձում նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն, Աշխարհացույց կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։

Այո, սա պա­տա­հա­կան զար­գա­ցում չէր, այլ՝ հա­վակ­նոտ նո­րա­րա­րու­թյուն, ո­րը, սկզբ­նա­վորվե­լով Հայոց պատ­մու­թյու­նից, պետք է «­կեն­դա­նու­թյուն տար» Հա­յաս­տա­նի դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վող ա­ռար­կա­նե­րին՝ դրանք դարձ­նե­լով պատ­կե­րա­վոր, փոխ­կա­պակց­ված և դի­նա­միկ։ «Աշխարհացույցը» ներդր­վեց դպ­րոց­նե­րում 2021 թ. աշ­նա­նը և այս չորս տա­րինե­րի ըն­թաց­քում դար­ձավ հայ­կա­կան դպ­րո­ցի հա­մար ստեղծ­ված ու ըն­դուն­ված ա­մենա­շո­շա­փե­լի նո­րա­րա­րու­թյու­նը։ Այն իր հեր­թին կար­ծես շար­ժում ձևա­վո­րեց և կյանք տվեց մի շարք կա­րի­քա­հեն ծրագ­րե­րի։­

Ինչ­պես բնու­թյան օ­րենք­նե­րով գե­տի հունն է սկիզբ առ­նում իր ա­կուն­քից և կեր­տում սեփա­կան ու­ղին՝ հար­մար­վե­լով բնա­կան պայ­ման­նե­րին ու իր հեր­թին սնե­լով և վե­րա­փոխե­լով մի­ջա­վայ­րը, այն­պես էլ «Բ­րեյ­նոգ­րաֆ» կր­թա­կան տեխ­նո­լո­գի­ան դար­ձավ «Աշխար­հա­ցույց» նո­րա­րա­րա­կան կր­թա­կան է­կո­հա­մա­կար­գի ա­կուն­քը, ո­րը պետք է գտ­ներ իր հու­նը։ Վե­րած­վե­լով կր­թա­կան ը­նդ­գր­կուն նա­խա­ձեռ­նու­թյան՝ այն այ­սօր նե­րա­ռում է ծրագ­րային և թե­մա­տիկ բո­վան­դա­կու­թյան ստեղծ­ման, ու­սու­ցիչ­նե­րի մաս­նա­գի­տա­կան հզո­րաց­ման, դպ­րոց­նե­րը տեխ­նի­կա­պես վե­րա­զի­նե­լու բազ­մա­թիվ ծրագ­րեր՝ ներգ­րա­վելով տաս­նյակ հա­զա­րի հաս­նող ու­սուց­չա­կան ու ա­շա­կեր­տա­կան հա­մայնք­նե­ր։­

«­Ու­սու­ցիչ­նե­րը մեր հա­սա­րա­կու­թյու­նը կեր­տող զին­վոր­ներն ե­ն։ Նրանք ա­շա­կեր­տի կյանքի ու­ղին նա­խան­շե­լու, նրանց ան­հա­տա­կան տա­ղանդ­նե­րը բա­ցա­հայ­տե­լու և նրանց ո­գեշն­չե­լու կա­րո­ղու­թյուն ու­նեն։ Նրանք կա­րող են փո­խել ե­րկ­րի ճա­կա­տա­գի­րը, ե­թե հաջո­ղու­թյան հաս­նեն դա­սա­րան­նե­րում։ Մենք պետք է ա­մեն ի­նչ ա­նենք նրանց ա­ջակ­ցե­լու և հմ­տու­թյուն­նե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար»,- հաշվետվության իր ուղերձում նշում է «­Մա­նու­կյան Սի­մոն» հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ, «­Վի­զո­ւալ Հա­յաս­տան» զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի ռազմավարական գործընկեր Քրիստին Սիմոնը։

Ա­հա այս­պես՝ հս­տակ գի­տակց­մամբ սկս­վեց մնա­յուն հա­մա­կար­գային փո­փո­խու­թյուննե­րի մեր ճա­նա­պար­հը, ո­րը բնա­կան հու­նով ըն­թա­ցավ դե­պի այն մի­ջա­վայր, ո­րը նպատա­կադր­ված էր վե­րա­փո­խե­լու։

Հաշվետվության միջոցով ձեզանից յուրաքանյուրը կարող է ծանոթանալ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ստեղծման պատմությանը, մեր սկզբունքներին, մոտեցումներին, մեր անցած դժվարին ու ձեռքբերումներով լի ճանապարհին։ Հաշվետվությունը հնարավորություն է տեսնելու այն ողջ ետնաբեմի աշխատանքն ու այն մարդկանց, որոնց ջանքերով, աջակցությամբ ու գործընկերությամբ հնարավոր եղավ ընդամենը չորս տարիների ընթացքում հեղափոխական գաղափարը դարձնել ՀՀ հարյուրավոր դպրոցներում ստեղծված հսկայական արդյունք և ազդեցություն։

✨ Որովհետև ապագան պարզապես չի գալիս, այն կառուցվում է դաս առ դաս՝ մեր դասարանների պատերի ներքո։

Քառամյա հաշվետվությունը հասանելի է այստեղ՝ https://heyzine.com/flip-book/2b7f3dd1ab.html#page/1

Միացե՛ք վերափոխման այս պատմությանը, դարձե՛ք դրա մասնիկը։