«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթը նաև նոր ավանդույթների ստեղծման մասին է
Uncategorized

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթը նաև նոր ավանդույթների ստեղծման մասին է

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթը ոգեշնչում և պայմաններ է ստեղծում ուսուցիչների ու աշակերտների համատեղ ստեղծագործ աշխատանքի և ինքնատիպ նախագծեր իրականացնելու համար` ներկայացնելով բոլոր այն հնարավորությունները, որոնք տալիս է «Աշխարհացույց» ծրագիրը: 

Մայիսի 14-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան N35 հիմնական դպրոցում` ներկա գտնվելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթային ծրագրի`  «Իմ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ`քարտեզագրելով հայ մտքի թռիչքը աստվածաշնչյան դրախտում. Հայաստան` երկիր դրախտավայր» նախագծային աշխատանքի ներկայացմանը: Նախագիծը եզակի է իր տեսակով` հագեցած բազմաթիվ ոլորտային` պատմություն, գրականություն, կեպրավեստ, երաժշտություն համադրումներով: 

Մինչ բուն նախագծի ներկայացումը, Հիմնադրամի ներկայացուցիչները նաև հետևեցին մայրենի առարկայի դասապրոցեսին (միջառարկայական կապը՝ պատմություն), որն իրականացվեց «Աշխարհացույց» ծրագրի միջոցով: 

Ուրախ ենք, որ կրթական գործընթացում մեր նորարական մոտեցումներով կարողանում ենք նպաստել, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները քայլեն մերօրյա կրթական պահանջներին համընթաց: