ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ, ՆՈՐԱՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
Uncategorized

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ, ՆՈՐԱՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

📢 Հայտարարություն Եռամսյա վերապատրաստումների մասնակցության համար

Հարգելի՛ ուսուցիչներ,

Ցանկանո՞ւմ եք ձեր դասերը դարձնել ավելի տեսանելի, կենդանի ու ներգրավող, դառնալ «Աշխարհացույցի» գիտակ, հմուտ կամ հետազոտող ուսուցիչ։ Եթե այո՝ միացե՛ք մեզ։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մարտի 4-ից մեկնարկում է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի գործածման և ճանաչման եռամսյա հեռավար (անվճար) վերապատրաստումների 7-րդ շրջափուլը։

✨ Սա հնարավորություն է՝

  • վերափոխելու դասավանդման ձեր մոտեցումը,
  • ձեռք բերելու ժամանակակից գործիքներ,
  • դառնալու «Աշխարհացույց» համայնքի ակտիվ անդամ։

📅 Մեկնարկ՝ մարտի 4
⏰ Հանդիպումներ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ՝ ժամը 17:00 (Zoom)
📝 Գրանցվելու վերջնաժամկետ՝ մարտի 1
🔗 Գրանցում՝ https://forms.gle/soJLNJ61zdHdbrSi6

🧰 Ինչ կստանաք ծրագրից՝

✔ «Աշխարհացույց» հարթակի կիրառման բազային և գործնական հմտություններ,
✔ Ժամանակակից վիզուալ գործիքակազմի արդյունավետ օգտագործում,
✔ Դասերի մշակման նոր մեթոդներ ու հնարներ,
✔ Հեղինակային դասերի ստեղծման և ներկայացման փորձ,
✔ Փորձի անմիջական փոխանակում հարյուրավոր գործընկերների հետ ամբողջ Հայաստանից։

🎓 Վկայական

Եռամսյա վերապատրաստումների ավարտին տրամադրվում է վկայական (երեք մակարդակներով)՝ պարտադիր պայմաններով`

✔ մասնակցություն բոլոր հանդիպումներին,
✔ հարթակի կիրառություն դասերի ընթացքում,
✔ պատրաստված դասերի ներկայացում «Աշխարհացույց» ցուցադրությունների գործիքի միջոցով (presentation mode)։