«Նախագծային ուսուցումն Աշխարհացույցի օգնությամբ»

նոր երաշխավորված դասընթաց «ՍԻՆԹԵԶ» ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակներում
Ուրախությամբ ներկայացնում ենք ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված նոր, կիրառական և արդիական դասընթացը՝ «Նախագծային ուսուցումն Աշխարհացույցի օգնությամբ», որը մշակվել է ժամանակակից կրթության պահանջներին համահունչ և նպատակ ունի ուսուցիչներին զինել նախագծերի վրա հիմնված ուսուցման (ՆՈւ) արդյունավետ գործիքակազմով։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագիր, որը կարող է արժեքավոր լինել ինչպես տարակարգի դիմելիս, այնպես էլ «Աշխարհացույցի» այլ ծրագրերին մասնակցելու ընթացքում։
Դասընթացավար՝ Նաիրա Երկանյան (Աշխարհացույցի ՍԷԱԴ ՆՈՒ մրցույթ ծրագրի համակարգող, վերապատրաստող ուսուցիչ)։
Ո՞ւմ համար է դասընթացը
Դասընթացը նախատեսված է բոլոր այն ուսուցիչների և դասավանդողների համար, ովքեր ցանկանում են՝
✔ վերափոխել ուսումնական գործընթացը՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր, իմաստալից և գործնական,
✔ զարգացնել սովորողների 21-րդ դարի հմտությունները,
✔ արդյունավետ պլանավորել, իրականացնել և գնահատել ուսումնական նախագծեր,
✔ կիրառել թվային գործիքներ և կրթական հարթակներ նախագծային ուսուցման ամբողջ փուլում։
Ի՞նչ կտա Ձեզ այս դասընթացը
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
-
- կծանոթանան նախագծային ուսուցման հիմնարար մոտեցումներին և դրա դերին ժամանակակից կրթության մեջ,
- կսովորեն «Gold Standard PBL» մոդելի 7 բաղադրիչների գործնական կիրառումը,
- կվերլուծեն խնդիրների վրա հիմնված և հետազոտական ուսուցման ինտեգրման մեխանիզմները,
- կտիրապետեն «GRASPS» (ՆԴԼԻՊՌ) գնահատման մոդելին,
- կզարգացնեն նախագծերի գաղափարական քարտեզագրման, պլանավորման և վերջնարդյունքների ձևակերպման հմտությունները։
Դասընթացի կիրառական բաղադրիչը կենտրոնանում է «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի վրա, որը հնարավորություն է տալիս նախագծերը պլանավորել, իրականացնել և հանրայնացնել թվային և համագործակցային միջավայրում։
Համագործակցություն՝ որպես հաջողության բանալի
Դասընթացում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության բոլոր շահառուների համագործակցությանը՝ դպրոց, ուսուցիչ, սովորող, ծնող, համայնք և պետություն։ Քննարկվում և մշակվում են արդյունավետ համագործակցության ռազմավարություններ՝ հիմնված միջազգային փորձի (Epstein, UNESCO) և ժամանակակից կրթական քաղաքականությունների վրա։
Դասընթացի բովանդակությունը մշակված է ՀՀ կրթության նոր չափորոշիչներին համապատասխան և հիմնված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թ․ մարտի 25-ի N 09Լ հրամանով սահմանված նախագծային ուսուցման կազմակերպման հայեցակարգի վրա։
Դասընթացի նպատակը
Նպաստել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝
-
- արժևորելով նախագծային ուսուցումը որպես 21-րդ դարի կարևորագույն հմտության՝ քննադատական մտածողության զարգացման միջոց,
- զարգացնելով նախագծերի պլանավորման, իրականացման և գնահատման հմտությունները,
- խթանելով համագործակցային և թվային միջավայրում արդյունավետ աշխատելու կարողությունները։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
✔ արդյունավետ կիրառել նախագծային ուսուցումը դասապրոցեսում,
✔ ձևավորել սովորողների կարողունակությունները նախագծերի միջոցով,
✔ պլանավորել և իրականացնել ամբողջական ուսումնական նախագծեր,
✔ գնահատել նախագծային արդյունքները «GRASPS» մոդելի միջոցով,
✔ կիրառել «Աշխարհացույց» հարթակը նախագծերի կազմակերպման և ներկայացման համար,
✔ խթանել դպրոց-համայնք-ծնող-սովորող համագործակցությունը։
Տևողություն և ձևաչափ
Դասընթացի ընդհանուր ժամաքանակը՝ 40 ակադեմիական ժամ՝ ներառյալ տեսական և կիրառական բաղադրիչները։
Դասընթացը կիրականացվի 2 շաբաթում՝
✔ 7 առցանց հանդիպում,
✔ յուրաքանչյուր հանդիպումից հետո՝ ինքնուրույն գործնական առաջադրանք։
Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կստանա անհատական հետադարձ կապ և ավարտին կունենա «Աշխարհացույց» հարթակի օգնությամբ մշակված լիարժեք ուսումնական նախագծի պլան, պատրաստ կիրառման համար։
Դասընթացի արժեքը
Դասընթացի արժեքը 50 000 ՀՀ դրամ է, որը հնարավոր է ետ ստանալ սոցիալական կրեդիտների շրջանակներում՝ հայտարարագրման ժամանակ, քանի որ դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թ․ սեպտեմբերի 16-ի N 2214-Ա/2 հրամանով։
📌 Գրանցում՝ https://forms.gle/SZRtfPq3KnMcRub26


