Մեդիա

Հայտորոշման իրականացում, կարիքների վերհանում․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկում է Պարտադիր ատեստավորման վերապատրաստումները
Uncategorized

Հայտորոշման իրականացում, կարիքների վերհանում․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկում է Պարտադիր ատեստավորման վերապատրաստումները

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներին ընդառաջ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում անցկացվեց նախնական հայտորոշում 47 ուսուցչի համար։
Հանդիպման ընթացքում գործընկերային և ջերմ մթնոլորտում ուսուցիչները ծանոթացան պարտադիր ատեստավորման վերապատրաստումների անցկացման ձևաչափին, Հիմնադրամի առաջարկած մոդուլի առանձնահատկություններին, իրականացրին նախնական հայտորոշում, որպեսզի հնարավորություն ունենան առավել իրազեկ ու պատրաստված մասնակցելու վերապատրաստումներին։
Ուսուցիչներին ուղղված խոսքում Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց․
«Նպատակ ունենք ուսուցչի հետ անցնելու այս ճանապարհը՝ զարգացնելով, հարստացնելով ու առավել կարիքահեն դարձնելով մեր վերապատրաստումների ծրագիրը։ Կարևորում ենք նաև միջավայրը, որտեղ ուսուցիչը պետք է անցնի իր վերապատրաստումը։ Ամեն ինչ կանենք, որ ձևավորենք բացարձակ վստահության մթնոլորտ՝ նպաստելով բարձրակարգ վերապատրաստումների իրականացմանը»։
Հիշեցնենք, որ առաջիկա վերապատրաստումները կիրականացվեն ս․թ․ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ առկա և հեռավար ձևաչափով։
Վերապատրաստումներն ընդհանուր առմամբ անցկացվելու են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Գրանցման հղումը ստորև՝ https://forms.gle/r26HJouz3uSHqfD29։