«Բարի լույս» ծրագիրն անդրադարձել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին
Uncategorized

«Բարի լույս» ծրագիրն անդրադարձել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը և Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ամալյա Զոլյանը մարտի 20-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի եթերում ներկայացրին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան «Վիզուալ Հայաաստան» զարգացման հիմնադրամի իրականացրած մյուս ծրագրերին։

Արևիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթում հաղթելու հնարավորություն ունի 50 դպրոց։ Նա նշեց նաև, որ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթն ընթանալու է թեժ մրցակցության պայմաներում, քանի որ նախորդ տարվա համեմատ մասնակցության հայտերը քառակի աճել են։ «Սմարթ-էկրանը պատուհան է դեպի աշխարհ, թռիչքային զարգացման հնարավորություն, որը թույլ է տալիս բոլորին ներգրավել դասապրոսեցին, ինչը մեր գերծանրաբեռնված դասարանների պարագայում շատ կարևոր է։ Հավելենք, որ սմարթ-էկրանների կիրառումը չի սահմանափակվում միայն «Աշխարհացույց» ծրագրի շրջանակում, այն ունի բազմաթիվ կրթական հավելվածներ և կարող է օգտագործվել այլ առարկաների դասավանդման ժամանակ»,-ասաց Արևիկ Ավետիսյանը։

Ամալյա Զոլյանը պատմեց, որ սկզբում թերահավատորեն է մոտեցել նորարարական հարթակին, բայց կիրառելուց շատ կարճ ժամանակ անց հասկացել է, որ «Աշխարհացույց»-ը բացահայտում էր ոչ միայն իր, այլ նաև աշակերտների համար։ «Աշխարհացույցի առաձնահատկությունն այն է, որ աշակերտերներն այլևս ստիպված չեն տեղեկությունները տարբեր աղբյուրներում փնտրել։ Բացի դրանից,  հարթակի բովանդակությունն ունի հանրագիտարանային արժեք, ստուգված է։ Ստացվում է, որ մեր աշխատանքն էականորեն հեշտացրել է»,- ասաց Ամալյա Զոլյանը։

Հաղորդման ընթացքում հյուրերն անդրադարձան նաև «Մենթորության կրթաթոշակ Աշխարհացույցի ուսուցիչներին» ծրագրին, ինչպես նաև ուսուցիչների՝ մարզային և եռամսյա առցանց վերապատրաստումներին։

Զրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։