«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» ծրագրի հայտարարություն
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» ծրագրի մեկնարկը։
Ծրագրի նպատակն է՝ ձևավորել «Աշխարհացույց» կրթական հարթակից օգտվելու (կայքը` https://brainograph.com/), հարթակի օգնությամբ ինտերակտիվ դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող, արդի մեթոդամանկավարժական նոր կարողություններ զարգացնող և սեփական փորձը գործընկերներին փոխանցելու կարողություններով օժտված ուսուցչական համայնք:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում պատմություն, հասարակագիտություն, աշխարհագրություն դասավանդող ուսուցիչները (ընտրվելու է 20 ուսուցիչ Երևանից և ՀՀ մարզերից): Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ մայիսի 15-ն է։ Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ հարցաշարը։
Ուշադրություն։ Նախնական փուլ անցած ուսուցիչները հաջորդիվ կանցնեն հարցազրույցի փուլ, որից հետո կընտրվի 20 ուսուցիչ։ Մենթորական ծրագրով պահանջվող փուլերը հաղթահարելու դեպքում ուսուցիչները կստանան կրթաթոշակ, իսկ ծրագիրը գերազանց ավարտելու դեպքում՝ նաև «Աշխարհացույց» ծրագրի մենթոր-ուսուցչի վկայական։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծրագրի հայեցակարգում։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաթեթը․
- լիարժեք լրացված հարցաշար,
- մոտիվացիոն նամակ՝ «Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները և ժամանակակից մանկավարժական մոտեցումները վերափոխում կրթությունը» խորագրով,
- «Աշխարհացույց» հարթակի միջոցով արված դասերի լուսանկարներ, տեսանյութեր, որոնք պետք է ուղարկել mentorship@visualarmenia.org էլհասցեին՝ «Թեմա» բաժնում գրելով ծրագրի անվանումը՝ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»,
- եթե առկա է մասնակցություն այլ կրթական ծրագրերի, ապա՝ հավաստագրերի պատճենները։