«Աշխարհացույցը»՝ Մանկավարժական մտքի 5-րդ փառատոնին
Ծանոթացեք՝ Ագապին, Ինան, Ռուդոլֆն ու Ռուբենն են՝ մեր կամավորները, որոնք ուսումնառության ընթացքում ակտիվորեն գործածում են «Աշխարհացույցը»։
Հենց նրանք են հարթակը ներկայացրել Մանկավարժական մտքի 5-րդ փառատոնին, որն անցկացվել է «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում։
Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից փառատոնին ժամանած շուրջ 350 ուսուցիչները ոչ միայն ծանոթացել են կրթական համակարգի նորարարություններին ու ծրագրերին, այլև անմիջական շփման ընթացքում ներկայացրել իրենց անհատական փորձն ու գրանցած հաջողությունները։
Փառատոնի №43 տաղավարը մարդաշատ էր. 150 ուսուցիչ տեղում ծանոթացել է «Աշխարհացույց» հարթակի հնարավորություններին, գործիքակազմին, կիրառման տեխնոլոգիաներին։ Ցանկություն հայտնած բոլոր մանկավարժները տեղում գրանցվել են հարթակում՝ համալրելով «Աշխարհացույց»-ի ուսուցչական համայնքը։
Ժամանակավոր դերափոխման արդյունքում էլ այս անգամ գլխավոր հարցատուի դիրքից աշակերտներն են հանդես եկել։ Հարթակին ծանոթանալուց հետո ուսուցիչները մասնակցել են երեխաների պատրաստած վիկտորինային ու տաղավարից հեռացել «Աշխարհացույցի գիտակ» կոչմամբ։
Հագեցած օրվա պայծառ տրամադրությունները փոխանցում են լուսանկարները։