Աշխարհացույց կրթական հարթակի քարտեզները նորագույն տեխնոլոգիաների, հազարամյա պատմության և ժամանակակից քարտեզագիտության խաչմերուկում
Uncategorized

Աշխարհացույց կրթական հարթակի քարտեզները նորագույն տեխնոլոգիաների, հազարամյա պատմության և ժամանակակից քարտեզագիտության խաչմերուկում

Ճանապարհորդություն ժամանակի և տարածության մեջ

«Աշխարհացույց»-ում կարող եք սկսել ձեր ճանապարհորդությունը Ք․ա․ 4-րդ հազարամյակից ու հասնել մինչև 20-րդ դարի սկիզբ՝ հատելով շուրջ երեք հարյուր պատմական երկրների հազարավոր սահմաններ, «այցելելով» հարյուրավոր վայրեր՝ քաղաքներ, բերդեր, ամրոցներ, հնավայրեր, սրբավայրեր և այլն։

Ժամանակի սանդղակի և ինտերակտիվ համակարգով հավաքված քարտեզների միջոցով կարող եք վայրկյանների ընթացքում տեղափոխվել Ք․ա․ առաջ 4500 թվական, ապա լինել միջին դարերում ու հասնել մինչև Առաջին աշխարհամարտի նախօրե, իսկ ապագայում նաև՝ մեր օրեր։

Հազարամյակների պատմական ու աշխարհագրական փոփոխությունները կարելի է ուսումնասիրել նաև ֆիզիկական, քաղաքական ու արբանյակային բազային քարտեզների համադրումով։

Ինչո՞ւ քարտեզներ

Աշխարհացույց հարթակի մշակման փուլում իրականացրած դաշտային աշխատանքների արդյունքում արձանագրված կարիքը լավագույնս ձևակերպել են հենց ուսուցիչները. «Մեր ձեռքի տակ եղած սակավ քարտեզները, որ ստիպված ենք դասարանից դասարան տեղափոխել, այնքան հին են, մաշված ու անհրապույր, որ դրանցով հնարավոր չէ աշակերտին հետաքրքրել։ Էլ չասենք, որ քարտեզագրական բովանդակությունը՝ անվանումներ, պայմանական նշաններ, հաճախ մաշվածությունից կամ տպագրական վատ որակից պարզապես անընթեռնելի են»։

Ինչպե՞ս են ստեղծվում «Աշխարհացույց»-ի քարտեզները

«Աշխարհացույց»-ի լուծումն առկա կարիքին քարտեզների պարզ թվայնացումը չէ։ Թիմը ստեղծել է հատուկ միջավայր, մշակել առանձնահատուկ տրամաբանություն և մեթոդաբանություն՝ բարձր ճշգրտությամբ ժամանակակից գործածական քարտեզներ ստանալու համար․ գործի են դրվում քարտեզագրական ոլորտի՝ այս պահին հասանելի նորագույն տեխնոլոգիաները։

Իսկ քարտեզների գիտականության հիմքն են տասնյակ քարտեզների ուսումնասիրություններն ու համադրումները, քարտեզներ մշակելու համար խիստ անհրաժեշտ ու մեզ հասանելի ջրբաժանները, ոլորտի առաջատարների խորհրդատվությունները։

Ի՞նչ քարտեզներ կարելի է գտնել և ի՞նչ կարող եք անել «Աշխարհացույց» հարթակի քարտեզներով

Հարթակի գործիքակազմը հարուստ ու բազմազան է։ Մենք ոչ միայն կարևորում ենք քարտեզագրական շտեմարանը տարբեր անկյունների ներքո ուսումնասիրելու հնարավորությունը, այլև փոխանցում քարտեզ «կարդալու» խիստ անհրաժեշտ հմտություններ, որոնց զարգացմանն օգնում են հատուկ հարթակի համար մշակված պայմանական նշանները։ Քարտեզի պայմանական նշաններն արտացոլում են քարտեզի վրա երևացող քարտեզագրական բովանդակությունը։ Դրանք ինտերակտիվ են, այսինքն՝ փոփոխվում են հարթակի քարտեզի տեղագրական բովանդակությանը համապատասխան։

Քարտեզների շտեմարանում առաջին անգամ կարելի է գտնել նաև Մեծ Հայքի 15 նահանգները և շուրջ 200 գավառները պատկերող ամբողջական, բարձր ճշգրտությամբ տրված թվային քարտեզ, որը լիովին փոխում է պատմության ընկալման մակարդակն ու հնարավորություն տալիս սովորողին առավել պատկերավոր յուրացնել պատմական փաստերը։

Նշենք մեր քարտեզների մի քանի առանձնահատկություններ.

  • յուրաքանչյուր հետաքրքրող տարածք հնարավոր է շարժել ժամանակի մեջ և ուսումնասիրել,
  • հագեցած գործիքակազմը հնարավորություն է տալիս քարտեզների վրա աշխատելով ընդգծել ու տեսնել երկրների սահմանային փոփոխությունները,
  • հարթակի համար հատուկ մշակվել են քարտեզագրական պայմանական նշաններ՝ հիմք ընդունելով ակադեմիական քարտեզների տրամաբանությունը,
  • քարտեզները դինամիկ փոփոխվում են, դրանց վրա կտեսնեք այն պայմանական նշանները, որոնք փոփոխվում են՝ զում մակարդակից կախված։
  • քարտեզներում ներկայացված բնակավայրերը տրված են բարձր ճշգրտությամբ։

Ոչ միայն դպրոցի համար

Պրոֆեսիոնալ մի ամբողջ թիմ ստեղծում է երկրների ու վայրերի քարտեզագրական եզակի շտեմարան, որը կարող է ծառայել ոչ միայն աշակերտին և ուսուցչին, այլև ցանկացած քաղաքացու, որը ցանկանում է ստանալ ճշգրիտ, վստահելի, «ձեռքի տակ» գտնվող հասանելի տեղեկություն աշխարհի և այդ աշխարհում Հայաստանի հազարամյա պատմության վերաբերյալ։

Ո՞րն է հարթակի քարտեզների եզակիությունը

«Աշխարհացույց»-ի քարտեզները ոչ միայն տալիս են ժամանակի ու տարածության մեջ ճամփորդելու բացառիկ հնարավորություն, այլև վերափոխում են հանրակրթական միջավայրը՝ սովորողին ու սովորեցնողին տալով այնպիսի միջավայր, որը կրթելու և կրթվելու գործընթացը դարձնում է նորարար ու արդյունավետ։

Իր տեսակի մեջ եզակի այս հարթակը սովորողին և ուսուցչին օգնում է դիտարկել հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում, պատկերավոր տեսնել սահմանային փոփոխությունները, ուսումնասիրել երկրների փոխազդեցությունները, ստանալ բազմաթիվ «ինչու»-ների և «ինչպես»-ների պատասխաններ և գտնել լուծումներ։

Կարելի է քարտեզի վրա նշել որևէ երկրի ներկայիս սահմանն ու այն անցկացնել ժամանակի միջով՝ տեսնելով բոլոր այն տարածքային փոփոխությունները, որոնք կրել է տվյալ պետությունը հազարամյակների ընթացքում։ Սովորողը ոչ միայն վերացականորեն, այլև շոշափելի տեսնում ու զգում է հայոց հնագույն քաղաքակրթության անցած ճանապարհը։

Մինչ օրս, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի քարտեզագրական թիմը համադրել ու մշակել է շուրջ հազար անուն վայր (քաղաքներ, բերդեր, եկեղեցիներ և այլն), 950 պոլիգոնային շերտ, որոնք ընդհանուր առմամբ արտահայտում են շուրջ երեք հարյուր պետության պատմական ուղու տարածքային փոփոխությունները։

«Մեր մշակած քարտեզների և տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է տեսնել, ուսումնասիրել և հասկանալ, թե, օրինակ, վայրերն ինչ էվոլյուցիայի են ենթարկվել ստեղծման օրվանից․ բերդը վերածվել է քաղաքի, փոխվել է վայրի անունը կամ եղել է այլ փոփոխություն։ Հարթակում հնարավոր է նաև տեսնել, թե տվյալ տարում համապատասխան տարածքում ինչ բնակավայրեր, կրոնական օբյեկտներ, կրթական կենտրոններ են գոյություն ունեցել, ինչը պատմական այլ փաստերի ու գիտելիքների շնորհիվ հնարավորություն կտա ուսումնասիրողին առավել լավ պատկերացնել տվյալ ժամանակաշրջանին բնորոշ պատմական կոնտեքստը», — նշում է քարտեզագրական թիմի ղեկավար Դավիթ Շինդյանը:

 

Հայկական լեռնաշխարհը
Մեծ Հայքի 15 նահանգները
­Մեծ Հայ­քի նա­հանգ­նե­րի գա­վառ­նե­րի քար­տեզ (Տու­րու­բե­րա­նի օ­րի­նա­կով)
Աշխարհացույց» կրթական հարթակն ունի Ժա­մա­նա­կա­ցույց, որը ձգվում է Ք.ա. 4500 թվականից մինչև մեր օրեր։ Այն կապված է տեքստային և քարտեզային բովանդակությանը՝ հնարավորություն տալով դասավանդողին կամ սովորողին «ճամփորդել» ժամանակի և տարածության մեջ: ­Ժա­մա­նա­կա­ցույ­ցի վրա կարելի է տեսնել դե­ղին և կա­նաչ գծան­շում­ներ, ինչպես նաև՝ տեղեկությունների խմբավորումներ՝ կլաս­տեր­ներ, որոնցից յուրաքանչյուրն ունի և՛ բովանդակային, և՛ ֆունկցիոնալ նշանակություն։ ­Դե­ղին գծան­շումն արտացոլում է Լամ­պի բովանդակությունը և հուշում, որ այդ թվականին տեղի է ունեցել ինչ-որ նշանակալի իրադարձություն։ ­Կա­նաչ գծան­շումն արտացոլում է ուսումնասիրվող թեմայում կամ դասում հիմնական երկրի կամ երկրների սահմանային փոփոխությունները:
­Մես­րոպ Մաշ­տո­ցի գոր­ծու­նե­ու­թյան հետ կապ­ված վայ­րե­րը և նրա ան­ցած ու­ղին հնարավոր է քարտեզագրել և ուսումնասիրել «Աշխարհացույց» կրթական հարթակի քարտեզներով և գործիքակազմով
«Աշխարհացույց» հարթակից ուսումնասիրելով որևէ վայր՝ սովորողները կարող են հետևել տվյալ վայրի պատմական ուղուն։ Օրինակ՝ ուսումնասիրելով Վաղարշապատ քաղաքը՝ սովորողները կտեսնեն, որ այն տարբեր ժամանակներում կոչվել է Վարդգեսավան, Էջմիածին։ Ավելին, պայմանական նշաններն էլ ցույց են տալիս, որ
բնակավայրը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր կարգավիճակներ՝ քաղաք, ապա մայրաքաղաք, հետո նորից՝ քաղաք։
«Աշխարհացույց»-ի Ժա­մա­նա­կա­ցույ­ցի վրա տեղադրված կանաչ գծանշումները նպաստում են տարածքային պատմական փոփոխությունները վերլուծելուն։ «Հայաստանը՝ աշխարհակալ տերություն» թեմայի շրջանակում կարելի է ուսումնասիրել Հայոց թագավորության սահմանների փոփոխությունն աշխարհակալ տերության ձևավորման ընթացքում (նկարներում տրված են նշված ժամանակաշրջաններին համապատասխան քարտեզները՝ Ք.ա. 95 թ., Ք.ա. 87 թ., Ք.ա. 71 թ.):

 

­Հա­յաս­տա­նը Ք.ա. II դ. ա­ռա­ջին կես
Հ­ռո­մե­ա­կան կայս­րու­թյու­նը IV-VI դդ.
Հ­ռո­մե­ա­կան կայս­րու­թյու­նը IV-VI դդ.
Եվրասիայի քաղաքական քարտեզը
Եվրոպայի քաղաքական քարտեզը
Հայաստանի Հանրապետությունը և հարևան երկրները․ քաղաքական քարտեզ