
Վիզուալ Հայաստանը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես վերապատրաստում իրականացնող կառույց
Սիրելի՜ ուսուցիչներ,
ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների և սպասումի, տեղեկացնում ենք, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հերթական (պարտադիր) ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար (ցանկը տե՛ս այստեղ)։
Մեր հիմնադրամը վերապատրաստումներ կիրականացնի ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված օրինակելի ծրագրի երկրորդ (ձեռնահասության) և երրորդ (տիրապետման) մակարդակներում հետևյալ բաժիններով՝
- Բաժին 2․ Դասընթացների և դասերի պլանավորում (բոլոր առարկաների ուսուցիչների համար)
- Բաժին 3․ Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, ներառարկայական կապեր (պատմության և աշխարհագրության ուսուցիչների համար)
- Բաժին 4․ Ռեսուրսների կառավարում (բոլոր առարկաների ուսուցիչների համար)
- Բաժին 5․ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում (բոլոր առարկաների ուսուցիչների համար)
- Բաժին 6․ 21-րդ դարի հմտությունների խթանում (բոլոր առարկաների ուսուցիչների համար)
- Բաժին 8․ Ուսումնառության գնահատում (պատմության և աշխարհագրության ուսուցիչների համար)
Վիզուալ Հայաստանի մասնագետները մշակել են հարուստ և բազմաբովանդակ ուսումնական նյութեր ձեր պարտադիր վերապատրաստման ընթացքը առավելագույնս արդյունավետ անցկացնելու համար։
Սիրով սպասում ենք ձեզ, եթե ցանկանում եք պարտադիր ատեստավորման ընթացքում՝
- զինվել ժամանակակից կրթական գործիքակազմով,
- ծանոթանալ «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հնարավորություններին,
- վերապատրաստվել հարմարավետ ու անկաշկանդ միջավայրում։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 18։30-ին, հրավիրում ենք տեղեկատվական առցանց հանդիպման, որի ընթացքում կքննարկենք՝
- վերապատրաստման և ատեստավորման գործընթացի նոր ձևաչափի առանձնահատկությունները,
- մեր հիմնադրամի մշակած մոդուլը՝ իր տարբեր բաժիններով,
- վերապատրաստումների անցկացման ձևաչափն ու ժամանակացույցը,
- թեմայի վերաբերյալ ձեզ հուզող ընթացիկ այլ հարցեր։
Հանդիպմանը միանալու համար անհրաժեշտ է գրանցվել կից հղումով, մինչև օգոստոսի 27-ը՝ ժամը 15։00-ն։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/zfwwCqFrrXJjRKZPA
#պարտադիր_ատեստավորում #ԱշխարհացույցիՎերապատրաստումներ
#վերապատրաստումներ
# հերթական_վերապատրաստումներ