Համագործակցության հուշագիր ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի և ԿԶՆԱԿ հիմնադրամի միջև
Uncategorized

Համագործակցության հուշագիր ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի և ԿԶՆԱԿ հիմնադրամի միջև

Հուլիսի 4-ին, «EduArmenia 2022 աշխատաժողով»-ի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման  և ԿԶՆԱԿ հիմնադրամները կնքեցին համագործակցության հուշագիր։

Համագործակցության հուշագրով նախատեսվում է հանրակրթության բնագավառում ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման  հիմնադրամի «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի տարածումն ու զարգացումը, և, իհարկե,  երկուստեք ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին աջակցելը։

Կողմերը լիահույս են, որ հուշագրի կնքումով սկիզբ են տալիս երկարատև ու բեղմնավոր համագործակցության, որի դրական արդյունքներին ստիպված չեն լինի երկար սպասել։