«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026»
Uncategorized

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026»

Հայտարարություն

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրի շրջանակներում հայտարարում է «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի մեկնարկը։

Ծրագրի նպատակն է՝ ձևավորել «Աշխարհացույց» կրթական հարթակից օգտվելու (կայքը` https://brainograph.com/), հարթակի օգնությամբ ներգրավվող դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող, արդի մեթոդամանկավարժական նոր կարողություններ զարգացնող և սեփական փորձը գործընկերներին փոխանցելու կարողություններով օժտված ուսուցչական համայնք:

Ըստ ԿԶՆԱԿ փորձագիտական կարծիքի՝ «Աշխարհացույցի մենթորական կրթաթոշակ» ծրագիրը «համապարփակ ու կարևոր նախաձեռնություն է, որն ուղղված է ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման որակի բարելավմանը»։ Այն հնարավորություն է տալիս շահառուներին ոչ միայն զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, այլև դառնալու համայնքի ներսում դրանց փոխանցողներ և առաջնորդներ։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում պատմություն, հասարակագիտություն, աշխարհագրություն և գրականություն դասավանդող ուսուցիչները (ընտրվելու է 20 ուսուցիչ Երևանից և ՀՀ մարզերից): Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 30-ն է։ Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ հարցաշարը։

Ուշադրություն։ Նախնական փուլ անցած ուսուցիչները հաջորդիվ կանցնեն հարցազրույցի փուլ, որից հետո կընտրվի 20 ուսուցիչ։

Նախնական փուլը հաղթահարելու համար կարևոր են՝

  • դիմում-փաթեթի լիարժեքությունը, կոկիկությունը,
  • մոտիվացիոն նամակը,
  • «Աշխարհացույցում» ընդգրկվածության մակարդակը՝ հավաստագրեր, դասեր և այլն։

Ծրագրի շահառու դարձած ուսուցիչներն իրենց առաջադիմության հիմքով կստանան կրթաթոշակ, իսկ Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում՝ նաև «Աշխարհացույց» ծրագրի մենթոր-ուսուցչի վկայական։

Ծրագրի տևողությունը՝ վեց ամիս

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծրագրի հայեցակարգում։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաթեթը․

  • լիարժեք լրացված հարցաշար,
  • մոտիվացիոն նամակ՝ «Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները և ժամանակակից մանկավարժական մոտեցումները վերափոխում կրթությունը» խորագրով,
  • «Աշխարհացույց» հարթակի միջոցով արված դասերի լուսանկարներ, տեսանյութեր, որոնք պետք է ուղարկել mentorship@visualarmenia.org էլհասցեին՝ «Թեմա» բաժնում գրելով ծրագրի անվանումը՝ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026»,
  • առկայության դեպքում՝ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ծրագրերից ստացած հավաստագիր/ների պատճեններ,
  • առկայության դեպքում՝ վերջին հինգ տարիներին մասնակցած այլ կրթական ծրագրերի հավաստագրերի պատճեններ։